Рубрика: Գրականություն 9

Գրականություն 9

1․ Նախագիծ՝ «Կարդում ենք Ռուբեն Սևակ»

Նախագծի նպատակը՝ Ռուբեն Սևակի ստեղծագործությունների ընթերցում-վերլուծում-տարածում

Գիշերն իջավ

Գիշերն իջավ անամպ, անհուն,
Բյուր բյուրեղե ի՜նչ նուրբ անուն
Տալ անուրջի այս սուրբ պահուն.
― Ա՜խ, ապրելո՜ւ երջանկություն․․․

Կանէանա նավն հեռակա,
Լիճն երազ մ’է, կա ու չըկա.
Ջուրի շշունջն է լոկ վըկա,
― Շշնջելո՜ւ երջանկություն:

Վերն հազար աստղ, վարն հազար լույս,
Կիսաստվերին մեջ հոգեհույզ
Կը խոսակցին քար, վըտակ, բույս.
― Ա՜խ, իրերո՜ւ երջանկություն․․․

Ու կձայնե մատուռն հստակ.
― Սա ծերունի ծառերուն տակ,
Այս քաղցրության մեջ բովանդակ
Քարանալո՜ւ երջանկություն․․․

Սա շատ գեղեցիկ բանաստեղծություն է: Հնարավոր է, որ ընտրեցի հենց այս բանաստեղծությունը, որովհետև լավ կարողացա զգալ հեղինակի և բանաստեղծության ստեղծած տրամադրությունը: Կարծում եմ, որ բոլորիս մոտ էլ այդպես պատահել է, որ ցանկացել ենք քարանալ, անմահանալ մի որևէ պահում…

Այստեղ կոնկրետ խոսվում է անամպ, անհուն գիշերվա մասին: Երբ չես ուզում ոչ մի լուրջ բանի մասին մտածես: Նայում ես բնությանը, զգում ես դրսի տրամադրությունը, եղանակը՝ այդ ամենը ազդում է քեզ վրա և ստեղծում է մի յուրահատուկ տրամադրություն:

Այդ պահին  գտնվում ես ոչ լույսի տակ, ոչ ստվերի մեջ: Թվում է, որ քո ուղեղը ինչ որ բաներ չի ընկալում, բայց դու քեզ լավ ես զգում, հանդարտ և հանգիստ: Գտնվում ես ինչ որ կիսաստվերի մեջ, որից ոչ մի կողմ չես ուզում դուրս գաս…Հնարավոր է, որ հեղինակը այս բանաստեղծությունը գրել է ուրիշ իմաստով և այլ բան է ինկատի ունեցել այն գրելով, բայց ես այս բանաստեղծության մեջ գտա հանդարտություն,այն տրամադրությունը, որը ինձ դուր է գալիս:

Կենսագրություն (Ռուբեն Սևակ)

Սևակ Ռուբեն (Չիլինկիրյան Ռուբեն Հովհաննեսի) (փետրվարի 15, 1885 թ., գյուղ Սիլիվրի– օգոստոսի 26, 1915 թ.) ― հայ բանաստեղծ, արձակագիր, բժիշկ։

Կրթությունը

Սովորել է ծննդավայրի Ասքանազյան նախակրթարանում, այնուհետև՝ Պարտիզակի վարժարանում (մինչև 1901–ը)։ Ավարտել է Կ.Պոլիսի Պերպերյան վարժարանը (1905), Լոզանի համալսարանի բժշկական ֆակուլտետը (1911)։ 1911-14–ին աշխատել է Լոզանի հիվանդանոցներից մեկում։

Ռուբեն Սևակը և Հայոց Ցեղասպանությունը

Ռուբեն Սևակը իր շատ նշանավոր ժամանակակիցներից ավելի շուտ զգաց ու նկատեց արևմտահայությանը սպառնացող ողբերգության հեռանկարը։ Սևակը իրեն դրսևորեց որպես հասուն ազգային ու քաղաքական գործիչ և իր ստեղծագործություններով զգոնության կոչ էր անում, ընդգծելով համազգային միասնության կարևորությունը։

Մահը

Բայց 1915 թ. թուրքական յաթաղանի զոհ դարձած Ռուբեն Սևակը ոչ միայն խոսքով ու գրչով էր պաշտպանում իր գաղափարները, այլև կյանքի գնով ապացուցեց ժողովրդին անմնացորդ նվիրվածությունը։

1915–ին վերադարձել է Կ.Պոլիս, ձերբակալվել է և աքսորի ճանապարհին նահատակվել այն խմբի հետ, որի մեջ էին նաև Դանիել Վարուժանը, Սիամանթոն և ուրիշներ։
Մահից առաջ թուրք դահիճները Ռուբեն Սևակին առաջարկեցին ընդունել մահմեդականություն, ամուսնանալ թուրք պաշտոնյայի աղջկա հետ և փրկել իր կյանքը։ Ռուբեն Սևակի հետ աքսորավայրում գտնվող երևելի հայ գործիչները համոզում էին նրան ընդունել առաջարկությունը և փրկվել։
Սակայն Ռուբեն Սևակը հավատարիմ մնաց իր ընտանիքին, իր զավակներին։ Նա հավատարիմ մնաց իր ժողովրդին և գերադասեց մահը կյանքը ստորաբար շարունակելու ողորմելի հեռանկարից…

Ստեղծագործությունները

Նախագծի խնդիրները՝ 

Ռուբեն Սևակի  անձի և ստեղծագործությունների նկատմամբ հետաքրքրության խթանում
Ճանաչողության և վերլուծական մտածողության զարգացում
Բառապաշարի հարստացում
Արևմտահայերեն կարդալու, հասկանալու ուսուցում
Մասնակիցները՝ ավագ դպրոցի 10-12-րդ դաս․ սովորողներ
Համագործակցություն՝ մայրենի լեզու, երաժշտություն

Ընթացքը՝

Սովորել անգիր ընտրած ստեղծագործությունները, հատվածները։
Կարդալ, վերլուծել, ուսումնասիրել, հետազոտել։
Սովորած ստեղծագործությունները փոխադրել արևլահայերեն, ձայնագրել, տեսագրել։ Բոլոր նյութերը տեղադրել բլոգներում։
Ամփոփում՝- դասը վարում են սովորողները

Եկուր սիրենք,եկուր սիրվինք

Եկուր սիրենք, եկուր սիրվինք,
Եկուր պատմեմ քեզ մեկուսի,
Գաղտնի, ահեղ սեր մը սըրինգ,
Որ տակավին մեկուն չըսի…

Երթանք կապույտ սարն հեռակա,
Մարդերեն վեր, աստղերուն տակ,
Մեր լացին լոկ սերը վըկա,
Ու ձայնակից ըլլա վըտակ…

Ակնկալվող արդյունք՝ վերլուծություններ, ստեղծագործական պատումներ, ռադիոնյութեր, աուդիո-վիդեո հոլովակներ, բացօթյա ընթերցումներ։

2․ Նախագիծ՝ «Մխ․ Սեբաստացի»

Рубрика: Գրականություն 9

Աշնանային ընթերցում

Ժամանակացույց` հոկտեմբերի 24-30

Աշխատակարգ

Մեկնարկային փաթեթ` Ակսել Բակունց, Եղիշե Չարենց, Վահան Տերյան, Համո Սահյան

Գրավոր աշխատանք

  • փորձիր վերլուծել կամ գրավոր վերապատմել քեզ դուր եղած ստեղծագործությունը
    Եղիշե Չարենց «Զարմանալի աշուն»
    Այս բանաստեղծության մեջ բացատրվում է, որ ամեն մի եղանակ ունի իր առանձնահատկությունը, ամեն մի եղանակ գալիս է նոր շնչով և փոխում է մարդկանց տրամադրությունը։
  • «Զարմանալի աշուն» կամ «Իմ աշունը» վերնագրով գրիր շարադրություն
    Աշուն դեղին աշուն իր գեղեցիկ և զարամանալի բնությամբ աշուն։Աշունը ամենահետքրքիր եղանականերից մեկն է իր գեղեցիկ երփներանգ տերևներով։Գեղեցիկ է աշունը իր բոլոր երանգներով, ամենահեքիաթային եղանակներից մեկն է աշունը։ Սիրում եմ դրսում զբոսնելիս ականջակալներով վայելել երաշտություն բայց այդ երաշժտությունը ավելի հաճելի դառնում երբ հայտվում եմ հեքիաթափայլ սաղարտթախիտ խշխշան տերևների գրկում։Խելագրվում եմ աշնանայն անձրևի համար։Չնայած աշունն իր մեջ ամփոփում է տխրության բոլոր երանգները այնուամենայնիվ այն նպատում է հանճարեղ ստեղծագործ մտքերի ստեղծմանը
  • աշնան թեման համաշխարհային գրականության էջերում. կարդա, թարգմանիր, ներկայացրու
  • Աշունը հաստատվեց մի մութ, թավ անտառում։ Այնտեղ ապրող բոլոր գազաններն ու թռչունները հարցնում էին նրան, թե ինչու՞ է մարդկանցից այդքան հեռու թաքնվել։
  • Աշունը պատասխանեց նրանց.
  • — Ես մշտապես լալիս եմ գնացող ամռան մարող գեղեցկության համար: Իմ արցունքներն այնքան դառը և սառն են, որ Երկիրը լցվում է նրանցով, և նրա վրա մնում են սառած ջրափոսեր, որոնց վրա գնալով ավելի են կախվում ծանր ամպերը: Անհետանում են գույները, և շրջապատող աշխարհը դառնում է մոխրագույն և ձանձրալի: Օրը չի շտապում արթնանալ՝ փորձելով շուտափույտ մարել:
  • — Չի կարելի թողնել մարդկանց առանց փորձ ձեռք բերելու հույսի, — պոռթկացող ձայներով գոռում էին կենդանիներն ու թռչունները,— Չէ՞ որ, ամեն ինչ այս աշխարհում և մարդկանց կյանքում յուրահատուկ իմաստ ունի:
  • Գարունը կյանքի ծնունդն է և մանկական երազանքները ապագայի վերաբերյալ։
  • Ամառը հույսի և ցանկության ժամանակն է։
  • Աշունը փորձ է, որն օգնում է ընտրել ճիշտ ցանկություն։
  • Ձմեռը իմաստություն է, որի հետ հեշտ ու հանգիստ ծնվում է նոր երազանքը։
  • Աշունը առարկելու ոչինչ չգտավ և վերադարձավ մարդկանց մոտ՝ քամու ուժգնությամբ պոկելով մերկ ծառերի վերջին տերևները։
  • Եկեք միասին լցվենք իմաստությամբ՝ ձեռք բերելով փորձ, պաշտպանելով հույսը և հավատալով երազանքին։
  • Թարգմանություն՝ Ռուսերենից
  • Աղբյուրը

Բանավոր աշխատանք

  • լսիր աշնան մասին դասական երաժշտության նմուշներ, երգեր
  • նայիր աշունը պատկերող նկարիչների կտավներ, եթե նկարում ես, ներկայացրու քո աշնանային պատկերները
  • դուր եկած բանաստեղծություններից մեկը կամ երկուսը սովորիր անգիր

Ակնկալվող արդյունք`

  • պատում-վերլուծություններ
  • ձայնանյութ-տեսանյութեր
  • թարգմանություններ
  • ընթերցումներ
Рубрика: Գրականություն 9

Կարդում ենք Ավ. Իսահակյան

խնդիրները-բանավոր և վերլուծական խոսքի զարգացում

գեղարվեստական պատկերավորման միջոցների ուղուցում — համեմատություն, մակդիր, դարձվացք

արդյունքը՝ հանրային ներկայացումով

ժամկետը-հոկտեմբերի 12-ից 27-ը

Ռավեննայում

Արարատի ծեր կատարին

Դար է եկել, վայրկյանի պես,
Ու անցել:

Անհուն թվով կայծակների
Սուրն է բեկվել ադամանդին,
Ու անցել:

Մահախուճապ սերունդների
Աչքն է դիպել լույս գագաթին,
Ու անցել:

Հերթը հիմա քոնն է մի պահ.
Դու էլ նայիր սեգ ճակատին,
Ու անցիր…

Մի մրահոն աղջիկ տեսա

Մի մրահոն աղջիկ տեսա
Ռիալտոյի կամուրջին,
Հորդ մազերը – գետ գիշերվա,
Եվ հակինթներ՝ ականջին՛

Աչքերը սև – արևներ սև,
Արևների պես անշեջ,
Գալարում էր մեջքը թեթև
Ծաղկանկար շալի մեջ:

Աչքս դիպավ աչքի բոցին,
Ու գլուխըս կախեցի.
Ժպտաց ժպտով առեղծվածի,
Հավերժական կանացի:

Միամիտ չեմ՝ հավատամ քեզ.
Տառապանքս փորձ ունի.-
Մի մրահոն կույս էր քեզ պես,
Կոտրեց սիրտս պատանի…

Рубрика: Գրականություն 9

Գրականություն

Կարդում ենք արևմտահայերեն:

Վիպակը կարդալ այստեղ և կատարել առաջադրանքները:

Մաս առաջին

  • Նապաստակի տեսած առավոտյան արևն ինչպիսին էր: Հիմա նկարագրիր քո տեսած առավոտյան արևը:

Նապաստակի տեսած ամեն ինչը լուսավոր էր, նրա կյանքը կարծես երջանիկ էր, ամեն բան տեսնում էր լույսով լի և բնականաբար արևն էլ էր իր համար լուսավոր, քանի որ նա կաղամբ էր սիրում և արևն հենց այդպես էր պատկերացնում։

  • Հաստատիր կամ ժխտիր հետևյալ մտքերը.
  1. նապաստակը վախկոտ էր-այո նա վախկոտ էր, քանի որ նա անընդհատ վախենմում էր, իր իսկ ստվերից անգամ և փախնում մտնում էր իր տունը….
  2. նապաստակը երազկոտ էր-Այո նա երազկոտ էր, նա ուզում էր որպեսզի թռչուն լիներ, ունենար թևեր, անընդհատ պատկերացնում էր ինչ-որ տարօրինակ բաներ, արևի տեղը կաղամբ էր պատկերացնում….
  3. նապաստակը վախկոտ-երազկոտ էր-Այո, քանի որ նա և վախկոտ էր և երազկոտ, այնքան հետաքրքիր էր կարդալ մի նապաստակի մասին, որամեն իօնչից վախենում էր և այդքան ուշադիր էր…
  4. նապաստակն ինքնահավան էր-Որոշ չափովկարծում եմ այո, քանի որ նա անընդհատ քննադատում էր ուրիշներ՝կրիային, կաչաղակին և այլն, նա անընդհատ վատն էր գտնում իրենց մեջ, դա որոշ չափով ինքնահավանության նշան է….
  5. նապաստակն ուշադիր էր շրջապատի հանդեպ-Այո, բնականաբար նա շատ ուշադիր էր, չէ որ նա կյանքի մեծ մասը հենց նրանք են կազմում, նա արդնանում էր և միանգամից սկսում նկատել՝ոզնին այսպես արեց, այնուհետև կրիան այսպես և այլն….
  6. նապաստակը հումորի զգացում ուներ-Որոշ չափով այո, քանի որ երբ նա սկում էր մտածել իր շրջապատի մասին, հասկանալթե այս կենդանին այսպիսին էմ, այս մեկը այսպիսին նա հումորներ էլ էր անում նրանց հետ կապված….
  7. նապաստակը նախանձ էր-Ես կարող եմ ասել այո, քանի որ նա անընդհատ ինչպես նշեցի ուրիշներին քննադատում էր, որը նաև նախանձի նշան է, իմ կարծիքով քննադատող մարդը նախանձում է իր հոգու խորքում նաև…

Կարդալ երկրորդ, երրորդ, չորրորդ և հինգերորդ գլուխները:

  • նկարագրիր նապաստակի առօրյան, զբաղմունքը, բնավորության ո՞ր գիծն է դառնում ավելի ցայտուն (պատասխանել օրինակներով)

Այս հատվածները կարդալուց հետո արդեն պարզ էր նապաստակի առօրյան, նա պետք է կանուխ արդնանար, գնար բանջարանոց, ճանապարհին կամ հենց տնից սկսել նկատել իր շչջապատը, քննադատեր ոմանց, հետո մի քիչ մտածեր իր երազում տեսած ինչ որ բանի մասին, հիմնականում կաղամբի և անպայման վախենար և այսպես….

  • նապաստակի մտքերն ու ապրած կյանքը ներդաշնա՞կ են, թե հակասում են իրար. ինչու՞ — հիմնավորիր:

Այդքան էլ չէ, քանի որ նապաստակը անընդհատ Ասծուն հարցնում էր, թե ինչու է այս կամ այն կենդանին այդքան տգեղ, ինչու է այդպես տգեղ ստեղծվել, սակայն նա այնքան վախկոտ էր, որ անգամ իր ստվերից էր վախում, իսկ ես կարծում մտքում քննադատող մարդը չի կարող վախկոտ լինել….

Կարդալ պատմվածքը մինչև վերջ:

  • Պատմվածքից դուրս բերել այն իրերն ու երևույթները, որոնք նապաստակը տեսնում էր կաղամբի տեսքով. դրանից ելնելով՝ կարո՞ղ ես նրա «կաղամբային»  աշխարհայացքը ներկայացնել:

Նա տեսնում էր արևը կաղամբի տեսքով, իր երազը կաղամբի տեսքով, մի մարդու, ով ուներ կաղամբե գլուխ, այնքան հետաքրքիր և զվարճալի էր նրա պատկերացումը, տեսնել սովորական իրերը կաղամբի տեսքով, շատ զվարճալի էր…Կարծում եմ, քանի որ նապաստակները կաղամբ շատ են սիրում, այդ պատճառով էլ նապաստակը տեսնում էր կաղամբ այն ինչ սիրում էր, այն ինչնրա կարծիքով լավն էր,  ես այդպես եմ ներկայացնում դա….

  • Կյանքի թելը կտրվեց. հետադարձ հայացք գցելով՝ գնահատական տանք ապրած կյանքին՝ իր համար, շրջապատի համար:

Երբ կյանքի թելը կտրվի, ապա նապաստակը կարծում եմ պետք է որոշ չափով զղջի, քանի որ նա այնքան էր քննադատում իր շրջապատին, Ասծուն հարցնում, ինչու է նրանց այդպիսի տգեղ ստեղծել, բայց չէ որ ոչ մեկս էլ իդեալական չենք և նա ուղղակի չպետք էր այդքան քննադատել և նաև կարծում եմ չպետք էր այդքան վախկոտ լինել….

  • Մարդու ո՞ր տեսակին է նման Նապաստակը: Իսկ դու ինչո՞վ ես նման Նապաստակին 
Рубрика: Գրականություն 9

Վահան Տերյան

Վահան Տերյան
Կարդա բանաստեղծությունը, անգիր սովորի՛ր, կատարի՛ր առաջադրանքները։

Կարծես թե դարձել եմ ես տուն,
Բոլորն առաջվանն է կրկին,
Նորից դու հին տեղը նստում,
Շարժում ես իլիկը մեր հին:

Մանում ու հեքիաթ ես ասում,
Մանում ես անվերջ ու արագ,
Սիրում եմ պարզկա քո լեզուն,
Ձեռներըդ մաշված ու բարակ։

Նայում եմ, մինչև որ անզոր
Գլուխըս ծնկիդ է թեքվում,
Նորից ես մանուկ եմ այսօր,
Դրախտ է նորից իմ հոգում։

Արևը հանգչում է հեռվում,
Գետից բարձրանում է մշուշ,
Հեքիաթըդ անվերջ օրորում,
Իլիկըդ խոսում է անուշ…

Հարցեր և առաջադրանքներ

  1. Գրի՛ր պարզկա, անզոր, մշուշ, անվերջ, կրկին բառերի հոմանիշները:

պարզկա – Պարզ, անամպ, անամպ ամած, ջինջ

անզոր – Տկար, թույլ, անկարող, անուժ

մշուշ – Մառախուղ, մեգ

անվերջ – անծայր, անծայրածիր, անսահման, անեզր, անեզերք։

կրկին — Դարձյալ, նորից, վերստին

  1. Գրի՛ր հին, արագ, մաշված, բարակ, անզոր, դրախտ, խոսել բառերի հականիշները:

հին – նոր, արդի, այժմյան, ժամանակակից

արագ – դանդաղ, կամաց, ծանր

մաշված – նոր, արդի, այժմյան, ժամանակակից

անզոր –  ուժեղ, կորովի, զորեղ

դրախտ – դժոխք, քավարան, գեհեն

խոսել — լռել, լուռ մնալ, չխոսել

Рубрика: Գրականություն 9

Չարենց

Խնդիրները

  • Ծանոթացում Չարենցի թողած գրական ժառանգությանը
  • Ստեղծագործությունների ընթերցում, բերանացի փոխանցում
  • Վերլուծական մտքի զարգացում
  • Ստեղծագործությունների ներկայացման հետաքրքիր, նոր մոտեցումների ցուցաբերում

Թեմաներ

  • Չարենցը՝ բանաստեղծ
  • Չարենցը՝ քաղաքական-հասարակական գործիչ
  • Չարենցը՝ մարդ
  • Չարենցը՝ քաղաքացի
  • Չարենցի ստեղծագործությունների բազմազանությունը
  • Չարենցի զգացումների աշխարհը
  • Ուսումնասիրություններ՝ Չարենցը մեր օրերում
  • Իմ Չարենցը
  • Չարենցը՝ մեր տանը
  • Չարենց՝ դպրոցում
  • Չարենցը՝ քաղաքում
  • Չարենցագետներ

Բանաստեղծություններ
Չարենցյան ողջույն
«Տաղ անձնական», «Հեռացումի խոսքեր», «Վահագն», «Հայրենիքում», «Գիշերը ամբողջ հիվանդ, խելագար», «Լուսամփոփի պես աղջիկ», «Էմալե պրոֆիլը Ձեր», «Ես իմ անուշ հայաստանի»…

Ակնկալվող արդյունքներ

Անհատական, խմբային, ընտանեկան հետաքրքիր

  • նախագծեր
  • վերլուծություններ
  • տեսանյութեր
  • ռադիոնյութեր
  • գրական թատրոն
  • ռոդիոթատրոն
  • թափառիկ ընթերցումներ

Ուսումնական-հայրենագիտական ճամփորդություն

Չարենցին հյուր Երկիր Նաիրիում (քառօրյա հայրենագիտական ճամփորդություն-ուխտագնացություն Կարծախ-Կարս-Անի)
Ապրիլի 28-29-30-մայիսի 1

Կենսագրական տեղեկություններ
Խոսք ի խորոց սրտի

Տեսադարան

Չարենցյան ոտնահետքերով
Նավզիկե
Երեք երգ..
Չարենցի օր Չարենցի քաղաքում .
Չարենցի կանչը փոխանցում ենք Փոքր Մհերին
Եղիշե Չարենց
Հարդագողի ճամփորդները
Երկիր Նաիրի
Չարենցի սերերը

Ֆիլմադարան
Բացահայտում
Չարենցի տունը Կարսում
Եղիշե Չարենց
Եղիշե Չարենց

Երգադարան
Չարենցը իր և ժամանակի առջև
Ամեն տեսակ երգ երգեցի
Կուզեմ հիմի փչե զուռնեն

Ունկնդրի՛ր «Տաղարան» շարքի բանաստեղծությունները

Հետաքրքիր ընթերցանություն

Մինչև ե՞րբ անորոշության մեջ մնամ…
Ես մարդկայնություն եմ պահանջում, պարզ, հասարակ մարդկայնություն...
Չարենցի կանայք… Չարենցի սերերն ու հրապույրները
Արփենիկ Չարենց «Հուշեր Հայրիկիս մասին»
Չարենցի մեծ սերը
Մարտիրոս Սարյանը Չարենցի մասին
Պարույր Սևակ «ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑԸ ԵՎ ԱՐԴԻԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ»

Վիրտուալ ճամփորդություն. Կարս-Երևան

Առաջադրանքներ

  • Հավաքի՛ր տեղեկություններ Եղիշե Չարենցի ծննդավայրի, Կարսի Սուրբ Առաքելոց եկեղեցու (չմոռանաս աղբյուրը նշել) և ներկայացրո՛ւ:
  • timthumb.jpg

Եղիշե Չարենցը (Եղիշե Աբգարի Սողոմոնյան) ծնվել է 1897 թվականի մարտի 13-ին, Կարսում։ «Արևելյան փոշոտ ու դեղին մի քաղաք, անկյանք փողոցներ, բերդ, Վարդանի կամուրջ, Առաքելոց եկեղեցի և հինգ հարկանի պաշտոնական մի շենք»,– այսպես է գրողը ներկայացնում իր ծննդավայրը։ Այս տխուր միջավայրը, սակայն, նրան տվել է ինչ-որ բան, ազդել մանուկ հոգու վրա։ Բանաստեղծն ինքն էլ այս մթնոլորտի հետ է կապում իր խառնվածքի ձևավորումը։ Նրա ծնողները՝ գորգավաճառ Աբգար Սողոմոնյանը և Թեկղի Միրզոյանը, Կարս էին գաղթել Պարսկաստանի Մակու քաղաքից։ Սողոմոնյանների ընտանիքում մեծանում էին չորս տղա և երեք աղջիկ։ Կարսում Չարենցի տունը մինչև օրս կանգուն է։ Ապագա բանաստեղծը հետևողական կրթություն չի ստացել։ 1908-1912 թվականներին սովորել է Կարսի ռեալական ուսումնարանում և հեռացվել՝ ուսման վարձը վճարել չկարողանալու պատճառով։ 1914 թվականին լույս տեսավ նրա բանաստեղծությունների առաջին գիրքը, նրա վրա արդեն բազմել էր Չարենց գրական ազգանունը։1915 թվականին նա զինվորագրվում է հայ կամավորական գնդերից մեկում և հասնում մինչև Կարս:Գիտելիքների պակասը նա լրացրել է կյանքի համալսարաններում և ընթերցանությամբ։

Աղբյուրը:

  • Լսի՛ր «Տաղ անձնական» բանաստեղծությունը: Մի քանի նախադասությամբ ներկայացրո՛ւ բովանդակությունը:

Եղիշե Չսրենցը հեռանեում էր իր ծննդավայրից կարսից և ճանապարհվում էր դեպի իր երազանքները։մարդիկ անտարբեր էին  այնտեղ։

Կարդում ենք Չարենց

Ի՞նչ տպավորություն ստացաք՝ ֆիլմերը դիտելով: Գրել այդ մասին:

Լրացուցիչ հետազոտական աշխատանք

1.Ըստ ցանկության՝ ընտրել 5 հարցադրում, կատարել աշխատանքը, գրել վերլուծական կարծիք, հիմնավորել ասելիքը:
2. Ըստ նախասիրության՝ ներկայացնել երկու բանաստեղծություն: Հիմնավորել ընտրությունը:
3.Եղիշե Չարենց. ժամանակը, ստեղծագործությունը, դասերն ու խորհուրդները

Ի՞նչ տպավորություն ստացաք: Գրե՛ք այդ մասին:

4. Կարդալ«Մահվան տեսիլը» ստեղծագործությունը:

2. Դիտել «Մահվան տեսիլ» գեղարվեստական ֆիլմը, որը պատմում է մեծ բանաստեղծ Եղիշե Չարենցի մասին`ներկայացնելով հանճարեղ գրողի կյանքի վերջին շրջանը ստալինյան բռնապետությունում:

5. Ի՞նչ տպավորություն ստացաք: Գրե՛ք այդ մասին:

6. Ըստ նախասիրության՝ ներկայացրե՛ք երկու բանաստեղծություն: Հիմնավորե՛ք ընտրությունը:

Գնահատվելու է ամբողջական նախագիծը, բոլոր կետերը պարտադիր են: Կարելի է կատարել փոփոխություն՝ ընտրելով ուրիշ ենթակետ:

Որևէ բանաստեղծության (ների) վերլուծություն, ռադիոնյութ, ֆիլմ

Խնդիրները

  • Ծանոթացում Չարենցի թողած գրական ժառանգությանը
  • Ստեղծագործությունների ընթերցում, բերանացի փոխանցում
  • Վերլուծական մտքի զարգացում
  • Ստեղծագործությունների ներկայացման հետաքրքիր, նոր մոտեցումների ցուցաբերում

Թեմաներ

  • Չարենցը՝ բանաստեղծ
  • Չարենցը՝ քաղաքական-հասարակական գործիչ
  • Չարենցը՝ մարդ
  • Չարենցը՝ քաղաքացի
  • Չարենցի ստեղծագործությունների բազմազանությունը
  • Չարենցի զգացումների աշխարհը
  • Ուսումնասիրություններ՝ Չարենցը մեր օրերում
  • Իմ Չարենցը
  • Չարենցը՝ մեր տանը
  • Չարենց՝ դպրոցում
  • Չարենցը՝ քաղաքում
  • Չարենցագետներ

Բանաստեղծություններ
Չարենցյան ողջույն
«Տաղ անձնական», «Հեռացումի խոսքեր», «Վահագն», «Հայրենիքում», «Գիշերը ամբողջ հիվանդ, խելագար», «Լուսամփոփի պես աղջիկ», «Էմալե պրոֆիլը Ձեր», «Ես իմ անուշ հայաստանի»…

Ակնկալվող արդյունքներ

Անհատական, խմբային, ընտանեկան հետաքրքիր

  • նախագծեր
  • վերլուծություններ
  • տեսանյութեր
  • ռադիոնյութեր
  • գրական թատրոն
  • ռոդիոթատրոն
  • թափառիկ ընթերցումներ

Ուսումնական-հայրենագիտական ճամփորդություն

Չարենցին հյուր Երկիր Նաիրիում (քառօրյա հայրենագիտական ճամփորդություն-ուխտագնացություն Կարծախ-Կարս-Անի)
Ապրիլի 28-29-30-մայիսի 1

Կենսագրական տեղեկություններ
Խոսք ի խորոց սրտի

Տեսադարան

Չարենցյան ոտնահետքերով
Նավզիկե
Երեք երգ..
Չարենցի օր Չարենցի քաղաքում .
Չարենցի կանչը փոխանցում ենք Փոքր Մհերին
Եղիշե Չարենց
Հարդագողի ճամփորդները
Երկիր Նաիրի
Չարենցի սերերը

Ֆիլմադարան
Բացահայտում
Չարենցի տունը Կարսում
Եղիշե Չարենց
Եղիշե Չարենց

Երգադարան
Չարենցը իր և ժամանակի առջև
Ամեն տեսակ երգ երգեցի
Կուզեմ հիմի փչե զուռնեն

Ունկնդրի՛ր «Տաղարան» շարքի բանաստեղծությունները

Հետաքրքիր ընթերցանություն

Մինչև ե՞րբ անորոշության մեջ մնամ…
Ես մարդկայնություն եմ պահանջում, պարզ, հասարակ մարդկայնություն...
Չարենցի կանայք… Չարենցի սերերն ու հրապույրները
Արփենիկ Չարենց «Հուշեր Հայրիկիս մասին»
Չարենցի մեծ սերը
Մարտիրոս Սարյանը Չարենցի մասին
Պարույր Սևակ «ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑԸ ԵՎ ԱՐԴԻԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ»

Վիրտուալ ճամփորդություն. Կարս-Երևան

Առաջադրանքներ

  • Հավաքի՛ր տեղեկություններ Եղիշե Չարենցի ծննդավայրի, Կարսի Սուրբ Առաքելոց եկեղեցու (չմոռանաս աղբյուրը նշել) և ներկայացրո՛ւ:
  • timthumb.jpg

Եղիշե Չարենցը (Եղիշե Աբգարի Սողոմոնյան) ծնվել է 1897 թվականի մարտի 13-ին, Կարսում։ «Արևելյան փոշոտ ու դեղին մի քաղաք, անկյանք փողոցներ, բերդ, Վարդանի կամուրջ, Առաքելոց եկեղեցի և հինգ հարկանի պաշտոնական մի շենք»,– այսպես է գրողը ներկայացնում իր ծննդավայրը։ Այս տխուր միջավայրը, սակայն, նրան տվել է ինչ-որ բան, ազդել մանուկ հոգու վրա։ Բանաստեղծն ինքն էլ այս մթնոլորտի հետ է կապում իր խառնվածքի ձևավորումը։ Նրա ծնողները՝ գորգավաճառ Աբգար Սողոմոնյանը և Թեկղի Միրզոյանը, Կարս էին գաղթել Պարսկաստանի Մակու քաղաքից։ Սողոմոնյանների ընտանիքում մեծանում էին չորս տղա և երեք աղջիկ։ Կարսում Չարենցի տունը մինչև օրս կանգուն է։ Ապագա բանաստեղծը հետևողական կրթություն չի ստացել։ 1908-1912 թվականներին սովորել է Կարսի ռեալական ուսումնարանում և հեռացվել՝ ուսման վարձը վճարել չկարողանալու պատճառով։ 1914 թվականին լույս տեսավ նրա բանաստեղծությունների առաջին գիրքը, նրա վրա արդեն բազմել էր Չարենց գրական ազգանունը։1915 թվականին նա զինվորագրվում է հայ կամավորական գնդերից մեկում և հասնում մինչև Կարս:Գիտելիքների պակասը նա լրացրել է կյանքի համալսարաններում և ընթերցանությամբ։

Աղբյուրը:

  • Լսի՛ր «Տաղ անձնական» բանաստեղծությունը: Մի քանի նախադասությամբ ներկայացրո՛ւ բովանդակությունը:

Եղիշե Չսրենցը հեռանեում էր իր ծննդավայրից կարսից և ճանապարհվում էր դեպի իր երազանքները։մարդիկ անտարբեր էին  այնտեղ։

Կարդում ենք Չարենց

Ի՞նչ տպավորություն ստացաք՝ ֆիլմերը դիտելով: Գրել այդ մասին:

Լրացուցիչ հետազոտական աշխատանք

1.Ըստ ցանկության՝ ընտրել 5 հարցադրում, կատարել աշխատանքը, գրել վերլուծական կարծիք, հիմնավորել ասելիքը:
2. Ըստ նախասիրության՝ ներկայացնել երկու բանաստեղծություն: Հիմնավորել ընտրությունը:
3.Եղիշե Չարենց. ժամանակը, ստեղծագործությունը, դասերն ու խորհուրդները

Ի՞նչ տպավորություն ստացաք: Գրե՛ք այդ մասին:

4. Կարդալ«Մահվան տեսիլը» ստեղծագործությունը:

2. Դիտել «Մահվան տեսիլ» գեղարվեստական ֆիլմը, որը պատմում է մեծ բանաստեղծ Եղիշե Չարենցի մասին`ներկայացնելով հանճարեղ գրողի կյանքի վերջին շրջանը ստալինյան բռնապետությունում:

5. Ի՞նչ տպավորություն ստացաք: Գրե՛ք այդ մասին:

6. Ըստ նախասիրության՝ ներկայացրե՛ք երկու բանաստեղծություն: Հիմնավորե՛ք ընտրությունը:

Գնահատվելու է ամբողջական նախագիծը, բոլոր կետերը պարտադիր են: Կարելի է կատարել փոփոխություն՝ ընտրելով ուրիշ ենթակետ:

Որևէ բանաստեղծության (ների) վերլուծություն, ռադիոնյութ, ֆիլմ

Рубрика: Գրականություն 9

Հայկական Ժարգոնային Բառարան

Ազիզ – Սիրելիս
Ապե – Տղա/Եղբայր
Բոց – Ծիծաղելի կատակ
Դիվան քշել – Պարապ լինել
Դուրս տալ – Անկապ խոսել
Թույն – Շատ լավ
Թքել – Ձախողվել
Լոքշ – Անհետաքրքիր
Խալխ – Անխանոթ
Խոխմա – Ծիծաղելի
Կուռաժիտ – Գլուխ գովալ/Ձև տալ
Հավայի – Անիմաստ
Մենթ – Ոստիկան
Նատուրի – Իրոքից/Լուրջ
Ջոգել – Հասկանալ
Ջեբ – Գրպան
Վաբշե – Ընդանրապես
Սաղ – Ամենինչ
Տղավարի – Հաստատ
Տուֆտել – Խաբել
Տփել – Ծեծել
Յանի – Իբրև/Ենթադրենք
Քաշվել – Ձախողվել

Рубрика: Գրականություն 9

Գրականություն

1. Ո՞րն է Թումանյանների տոհմական զինանշանը: Պատմական ո՞ր հուշարձանների վրա են դրվագված դրանք:

Թումանյանների տոհմական զինանշանը Մամիկոնյանների տոհմի  զինանշանն է՝ երկգլխանի արծիվ՝ ժանկերում՝ գառ։ Այն դրվագված է Լոռվա Դսեղ գյուղի եկեղեցու պատին։

2. Պատմական ո՞ր դեպքի մասին է գրում Հովհաննես Թումանյանը իր դուստրերից մեկին. «Անդրանիկը պատմեց Երևանի դեպքը: Քիչ է մնացել խայտառակությունը կատարյալ լինի»:

խոսքը Երևանի, «հեղաշրջում» կոչված ավանտյուրայի մասին է, Թումանյանը նկատի ունի 1921 թվականի փետրվարի 13–ին սկսած դաշնակցականների զինված ելույթները։Այդ մասին նա գրել է իր դուստր Աշխենին

4. Ի՞նչ է ասել Թումանյանը Հովհաննես Քաջազնունուն կովկասյան լեռների մասին:

Հայոց լեռներից, արնոտ լեռներից  դու մի հեռանա«

5. Ո՞ր ստեղծագործության առիթով է Աղայանը գովել Թումանյանին, ինչի համար հեղինակը ասել է. «Սրա-նրա մոտ այնքան է գովել, որ խալխը հենց գիտի Բայրոնի ազգականն եմ»:

Դա՝ ԲԱՅՐՈՆԻ «ՇԻԼԻՈՆԻ ԿԱԼԱՆԱՎՈՐԸ» սոնետի թարգմանությունն է

6. Ինչի՞ ազդեցությամբ է Թումանյանը գրել «Արև ու Լուսինը»:

Հիշում եմ 1887 թ. Ամառը/կարծեմ օգոստոսին/ արևի խավարում եղավ, էդ մասինգրեցին, խոսեցին։ Հենց էդ օրերում  էլ «Արևնու Լուսինը» գրեցի, որ անպայման անհաջող է դուրս եկել։

7. Ու՞մ մասին է ասել Թումանյանը. «Քրիստոնեության խաչը ձեռքին, դաշույնը սրտի մեջ…» և ի՞նչ է արել այս մարդու համար:

Շատ դիակների թվում կար և մեկ սիրահար ծերունի կրոնավորի դիակ՝օրերով բերդի եկեղեցուդռան մեջտեղը ընկած։ Սայաթ–Նովայի դիակն էր դա, որ իմ կարծիքով, էդ ժամանակ արքեպիսկոպոսէր Դավիթ անունով։ Հանճարի կնիքը ճակատին, քրիստոնեության խաչը ձեռքին։

8. Թումանյանը ո՞ր կին գրողի համար և ինչու՞ գնեց կապույտ հակինթներով կողով, և ծաղիկների հետ կապված ի՞նչ զավեշտական բան պատահեց:

Մարիամ Թումանյանին ՝Մարիա Մարկովնայի մասին է , երբ ծաղիկներ առած  ցանկանում է գնալ նրա մոտ, ճանապարհին  իրեն հայտնում են, որ մի հեքիաթասաց  է սպասում, Թումանյանը շեղում է ճանապարը եվ գնում90 տարեկան այդ ծերունու մոտ, մինչեվ հասնում է տեղ ծերունին՝ Ղուշանց Վարդանը  մեռած է լինում՝, դագաղի մեջ, շփոթմունքից ծաղիկները դնում է  ու հարցնում հարազատներին.  Էդպես բան չի լինի, կարելի է չի մեռել–մի լավ տեսեք…սգավորներըմի կուշտ ծիծաղեցին վրաս…այս մասին նա գրում է Ղ. Աղայանին։

9. Թումանյանը Երևանում ե՞րբ, ի՞նչ առիթներով և որտե՞ղ է իջևանել:

1915թ. Էջմիծնում Վեհարանում գաղթականների հարցով

–1921թ. Փետրվարին, դաշնակցական կուսակցության պարագլուխները խռովություն  բարձրացրին խորհրդային կարգերի դեմ և գրավեցին իշխանությունը, Թումանյանն էր, որ բողոքեց դրա դեմ և, ռազմաճակատի գիծն անցնելով,1921թ. Ապրիլի 20–ին եկավ Երևան՝ աղետի առաջն առնելու։

10. Ո՞վ և ի՞նչ պատճառաբանությամբ չտպագրեց «Շունն ու կատուն», հետագայում ի՞նչ կանխատեսեց Անդրանիկը Թումանյանի այս ստեղծագործության համար, և կանխատեսումը ի՞նչ չափով իրականացավ։

1889 թվականին, երբ տարա «Մուրճի»–ում տպագրելու խմբագիր Ավ. Արասխանյանըկարդաց, շատ զարմացավ և հարցրեց, թե՛ « ասացեք խնդրեմ՝շունն ու կատո՜ւ և բանաստեղծությո՜ւն, սրանք  ի՞նչ կապ ունեն իրար հետ էն էլ էս տեսակ վայրենիլեզվով»

·        Պ. Սևակ, հ 5, էջ 361, Երևան,«Հայաստան»,1974 թ.

·        Հովհ. Թումանյան Երկերի ժողովածուհ.4, էջ 406, Երևան, «Հայաստան» 1969թ.

–Սրանից 20 տարի առաջ կար երկու նշանավոր բան՝Խրիմյան Հայրիկ ու  իմ  «Շուննու կատուն»,20 տարի է անցել, բայց էլի երկու նշանավոր բան կա  իմ «Շունն ու կատուն» և Անդրանիկը, խմեմ նրանցիցմեկի՝ Անդրանիկի կենցը։

Անդրանիկ–Կանցնեն տարիներ , ո՛չ ես կլինեմ, ո՛չ էլ Թումանյանը, բայց կլինի մի  նշանավոր բան՝ «Շունն ու կատուն», խմենք նրա կենացը։

11. Ի՞նչ նպատակ (ներ) ուներ Վերնատունը, ովքե՞ր էին հիմնադիրները և ո՞րն է թումանյանական վերնատան ֆրանսիական նախատիպը:

Վերնատանը ընթերցում էին նոր գրված բաները, քննում, կարծիքներ փոխանակում,խոսում էին հայ, ռուս և օտար գրական նորություններից, հաղորդում տպավորություններ ազգերիպատմություններից, ժողովուրդների կյանքից, փիլիսոփայությունից, կարդում կլասիկ գործերից։Վերնատան հիմնադիրներն էին Հովհ. Թումանյանը,Ղ.Աղայանը, Դ. Դեմիրճյանը, Ավ, Իսահակայանը։,երբեմն հյուր էին գալիս Պ. Պռոշյանը, Մուրացանը, Կոմիտասը, նկարիչ՝ Գ. Բաշինջաղյանը։Առաջինխոսքը պատկանում էր Աղայանին։ Վերնատունը ապրեց 7–8 տարի։Նրա նախատիպը ֆրանսիական Գոնկուրեղբայրների հիմնադրած «Ամբար»–ն էր, անդամներն էին Էմիլ Զոլան, Ալֆոնս Դոդեն, Տուրգենևը,Հյուսիմանսը…հավաքվում էին Գոնկուրների տանը։

Рубрика: Գրականություն 9

«Թմկաբերդի առումը»պոեմը

«Թմկաբերդի առումը»պոեմը
Անհրաժեշտ է իմանալ.

  1. Հ. Թումանյանի «Թմկաբերդի առումը» պոեմը կոմպոզիտոր Ա. Սպենդիարյանը ցանկացավ վերածել օպերայի, հեղինակը առաջարկեց հերոսուհու համար Գոհար անունը, բայց ի վերջո կոմպոզիտորը և լիբրետոյի հեղինակը՝ Սոֆիա Պարնոկը, ընտրեցին Ալմաստ անունը՝ սոսկ բարեհնչունության համար: Անվան գաղտնիքը կարելի է բացահայտված համարել:
  2. Սուրենյանցի նկարազարդումներից կարևոր է «Թմկաբերդի առում» պոեմի նկարազարդումները, իհարկե նկարչից հետո պոեմը նկարազարդողներ եղել են, օրինակ` Էդուարդ Իսաբեկյանը, բայց այս նկարներն իրենց տեսակի մեջ բացառիկ են: 1906թ-ից սկսած` Սուրենյանցը հայկական ժողովրդական հեքիաթների նկարազարդման վրա աշխատել է շուրջ 10 տարի, նկարազարդել է նաեւ հայ, ռուս եւ եվրոպացի հեղինակների մի շարք գրքեր: Իսկ Թումանյանի գործերից նկարազարդել է նաեւ «Գառնիկ ախպերը», «Մոխրոտը» հեքիաթները:

1.Փորձեք մտորել թումանյանական հետևյալ ձևակերպման շուրջ.

Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
Մեր ծնընդյան փուչ օրից,
Հերթով գալիս, անց ենք կենում
Էս անցավոր աշխարհից։

Այստեղ Հ. Թումանյանը խոսում է նրա մասին, որ կյանք մենք գալիս ենք հյուր և մեր կյանք մեն գալիս ու գնում ենք: Եվ ես կարծում եմ, որ այստեղ Թումանյանը այս խոսքերը տանում է այն խոսքին, որ-դու ես որոշում քո կյանքի ընդացքը, դու ես քո կյանքի գրքի հեղինակը ու միշտ հիշիր, որ քո այս կյանքի ժամանակը քիչ է և դու պիտի դա ճիշտ օգտագործես:

2. Համաձայնեք, ընդդիմացեք կամ փորձեք լրացնել հետևյալ ձևակերպումը.

Դավաճանությունը համարվում է չարիքներից մեծագույնը: Դավաճանում են ընդհանուր գործին, համերաշխությանը, կրոնական, բարոյական, ազգային կամ դասակարգային շահերին: Դավաճանում են վախկոտությունից, շահամոլությունից, եսամոլությունից դրդված, լավագույն դեպքում՝ մոլորված են լինում: Բայց ո՞վ է որոշում՝ ի՞նչն է դավաճանություն. այս հարցը պատասխան չունի, ամեն ինչ որոշում է կոնտեքստը: Որոշիչը հասարակական կամ պետական շահն է. իսկ այն, ինչը վնասում է այդ շահին՝ դավաճանություն է: Այս չափանիշը այնքան հեղհեղուկ և հարաբերական է, որ ի վերջո մնում է միայն վերջին չափանիշը՝ ինքն իրեն չդավաճանելը: Ո՞վ է որոշում դավաճանության եղելությունը, ո՞վ է դավաճանը կամ ի՞նչ է դավաճանությունը:

Դավաճանություն։ Միակ բանն է այս աշխարհում, որը ներելի չէ։ Մարդիք շատ են սխալվում և դավաճանում։ Դավաճանությունն ունի երկու իմաստ, ամուսինների կամ քեզ մոտիկ և շատ թանկ մարդու դավաճանությունը։ Իմ համար դա ներելի չէ։ Դավաճանությունից հետո շատերը հեռվանում են, իրարից բաժանվում և այլն։ Եվ վերջի վերջո դու կորցնում ես նրա վստահությունը, սերն ու հարգանքը, իսկ դա շատ ցավալի զգացողություն է, և քո և դիմացինի համար։ Ցավալի է, երբ դու վստահում, սիրում և հարգում ես մի մարդու, իսկ վերջում, պարզում որ նա դրան արժանի չէր։

Դավաճանությունը իմ կարծիքով կարող է բնութագրվել տարբեր իրավիճակներում․
Դավաճանել սեփական սկզբմունքներին, հայրենիքին, ընտանիքին, երբեք չես կարող իմանալ, թե ճակատագիրը ինչ ձորձություններ է պլանավորել, և ոչ ոք չի կարող հավանաբար ասել, ինչպես կարող է վարվել այս կամ այն իրավիճակում, հեշտ է որոշումներ ընդունել, երբ խոսքը վերաբերում է միայն քեզ, բայց եթե քո որոշումներից կախված են այլ մարդկանց ճակատագրերը, դավաճանություն եզրույքը դառնում է ավելի շոշափելի․ եթե թմբկա տիրուհին ֆիզիկապես դավաճաներ քաջ Թաթաուլին, դա կլներ անձի դավաճանություն, բայց նրա դավաճանության զոհը դառան նաև քաջ զինվորները, այսինքն, ինչպես ազատությունը դառնում է սանձարձակություն, երբ դու հատում ես ուրիշի ազատության սահմանը, նույն կերպ քո ցանկացած արարք, որը կարող է ճակատագրական լինել նաև ուրիշների համար(վատ իմաստով), ապա կհամարվի դավաճանություն։

3. Փորձեք բնութագրել Թմկա տիրուհուն. Կարող եք այս հերոսուհուն լավ կամ վատ կերպարի որակում տալ:

Թմկա տիրուհուն ես չեմ միասնական որակում տալ, լավն է նա կամ վատ, դա պետք է նայել թե, որ կողմից է լավ, որ կողմից վատ: Եթե նայենք Թմկա տիրուհու կողմից, կարող ենք արդարացնել, որովհետև նա առաջանորդվում էր իր շահերով, այսինքն գիտակցելով արեց այդ քայլը, և դա արդեն իր ընտրությունն էր անել թե չանել: Թմբկա տիրուհին գիտակթության եկավ սեփական սխալի արդյունքում, բայց արդեն ուշ էր․ ասել է թե Թմբկա տիրուհին ոչ լավն էր ոչ վատը, այլ հիմար էր։

Նա գիտակցաբար դավաճանեց իր ամունուն, չհարգելով անգամ ինքն իրեն։ Իսկ զջալով բան չես կարող փոխել։

4. Ի՞նչ կասեք դավաճանություն երևույթի մասին:

Դավաճանությունը շատ հարաբերական հասկացություն է: Մեկ մարդու համար դա ուղղակի իր շահերն առանորդվելն է: Շատ այդպիսի մարդիկ են եղել, որոնք հասարակության կողմից հարամվել են դավաճան, բայց ինչ իմանաս մարդը ինչու է <<դավաճանում>> հասարակությանը: Դա կարող է լինել օրինակ՝ սովորական խնդիր, որի պատճառով է նա <<դավաճանել>>: Կամ, այդ խնդիրը կարող է հասնել միջազգային նշանակություն խնդիր ունեցող հարցի: 

Կարծում եմ այս հարցին կպատասխանեմ երկրորդ հարցի պատասխանով..

5. Ռիչարդ Բախը նման փիլիսոփայական ձևակերպում ուներ. «Ոչ մեկը մեզ չի պատկանում, քանի որ չի պատկանում, չի էլ կարող դավաճանել»: Ի՞նչ կասեք սրա մասին:

Բնականաբար ոչ մի մարդ ոչ մեկի չի կարող պատկանել, սակայն մարդ կարող է ինչ որ մեկի համար այնքան հարազատ դառնալ, որ նրա նույնիսկ դավաճանություն չհամարվող քայլը դավաճանություն թվա: Երբ ինչ որ մեկին քեզ հարազատ ես համարում ու հավատում ես նրան շատ ցավոտ է, երբ պատասխան անտարբերություն ես ստանում:

Ինչ որ չափով համաձայն եմ, բայց միևնույն է, երբ մենք փոխադարձաբար վստահում ենք իրար, պետք չի այդ վստահությունը կոտրել, որովհետև կարող է այդ վստահությունը էլ երբեք ետ չբերես։

6. Ինչու՞ Ալմաստը չարեց վերջին քայլը դեպի ցանկալի գահը տանող ճանապարհին: Ինչո՞ւ այդ վերջին քայլը՝ Նադիրին հաճոյանալը, նրան թվաց ավելի մեծ դավաճանություն, քան հայրենիքի և ամուսնու դավաճանությունը: Ավելի պարզ. ի՞նչ է փորձում պահպանել դավաճանը, ինչի՞ն է մնում անդավաճան, երբ դավաճանում է:

Իմ կարծիքով Ալմաստը ուղղակի հիմար էր, նա չուներ դավաճանելու պատճառ: Նա չհաճոյացավ Նադիրին, քանի որ բնազդն էր այդպես հուշում: Բոլոր նորմալ մարդիկ չեն դավաճանում իրենց արժանապատվությանը:

Իմ կարծիքով Թաթուլի կորուստը Ալմաստի համար ավելի տանկ էր, քան փառքն ու հարստությունը, ցավոք, ուշ, բայց Ալմաստը եկավ գիտակցության երբ հատեց ստորության սահմանը։

7.Զուգահեռներ անցկացրեք Իսահակյանի հերոսուհի Լիլիթի և Թումանյանի վերը նշված պոեմի հերոսուհու միջև:

Առաջին հայացքից այս երկու կերպարները իրար շատ նման էին ՙ երկուսն էլ անընդունելի քայլ էին արել, նրանց նպատակն էր հասնել ավելիին, ստանալ ավելին : Սակայն, եթե համեմատեմ, Թմկա տիրուհու կերպարն ինձ ավելի դուր եկավ, քանի որ նա գոնե զղջաց իր արարքների համար , իսկ Լիիթը գիրակցաբար շարունակում էր քայլել խավարը տանող ճանապարհով:

8.Փորձեք խոսել Նադիր շահի և Թաթուլի կերպարների մասին:

Նադիր շահը իր ուզածին հասնելու համար պատրաստ էր նույնիսկ դավաճանության գնալ: Նա ազնիվ չէր, այդ իսկ պատճառով կարողացավ ճանապարհ գտնել Թմկաբերդին տիրանալու համար: Իսկ Թաթուլը քաջ ու հավատարիմ կերպար էր:

Թաթուլը արդար էր, նա կռվում էր, հաղթում, իսկ հետո իրեն հպարտ զգում: Նադիր Շահը նույնպես սովորական մարդ էր, ով կռվում էր հաղթելու համար՝ ինչպես բոլոր մարդիկ, ուղղակի նա ավելի խելացի էր և հաղթելու ավելի հեշտ ձև գտավ:

9.Փորձեք խոսել ընդհանրապես դավաճանություն երևույթի մասին՝ մեզանում, մեր առօրյայում:

Կխոսեի առանձին նյութում սակայն, որպես հարցի պատասխան, հարց երկուսի և չորսի պատասխանները կպատասխանեն այս հարցին: