Եռանկյան տեսակներ
Կախված կողմերի երկարությունների փոխհարաբերությունից և անկյունների մեծությունից, եռանկյունները լինում են ուղղանկյուն (անկյուններից մեկն ուղիղ է), բութանկյուն (անկյուններից մեկը բութ է), սուրանկյուն (բոլոր երեք անկյունները սուր են), հավասարակողմ կամ կանոնավոր (բոլոր երեք կողմերն իրար հավասար են) և հավասարասրուն (հավասար են գոնե երկու կողմերը)։
Զուգահեռագիծ
Զուգահեռագիծն այն քառանկյունն է, որի հանդիպակաց կողմերը զույգ առ զույգ զուգահեռ են և հավասար:
.
Զուգահեռագծի հատկությունները
1. Զուգահեռագծի հանդիպակաց կողմերը հավասար են՝ AB=DC, BC=AD
2. Զուգահեռագծի հանդիպակաց անկյունները հավասար են՝ ∢A=∢C, ∢B=∢D
3. Զուգահեռագծի անկյունագծերը հատման կետով կիսվում են՝ BO=OD, AO=OC
4. Զուգահեռագիծը անկյունագծով բաժանվում է երկու հավասար եռանկյունների՝ ABC և CDA եռանկյունները հավասար են:
5. Զուգահեռագծի յուրաքանչյուր կողմին առընթեր անկյունների գումարը 180 աստիճան է՝ ∢A+∢D=180°
6. Անկյունագծի խաչադիր անկյունները հավասար են՝ ∢BAC=∢ACD,∢BCA=∢CAD
Սեղան
Սեղան է կոչվում այն քառանկյունը, որի երկու կողմերը զուգահեռ են, իսկ մյուս երկու կողմերը՝ ոչ։
Զուգահեռ կողմերը (BC|| DA) կոչվում են հիմքեր, իսկ մյուս կողմերը՝ (AB և CD)` կողմնային կողմեր:
Սեղանը կոչվում է հավասարասրուն, եթե նրա կողմնային կողերը հավասար են։ Այս դեպքում կողմնային կողերին անվանում են նաև սրունքներ։
AB=CD
Հավասարասրուն սեղանի հիմքերին առընթեր անկյունները հավասար են․
<A=<D
<B=<C:
Սեղանը, որի անկյուններից մեկը ուղիղ է կոչվում է ուղղանկյուն սեղան։
Խորանարդ
Ուղղանկյունանիստի մակերևույթը կազմում են վեց ուղղանկյունաձև նիստերը` 4 կողային նիստերից և 2 հիմքերից:
Հանդիպակաց նիստերն իրար հավասար են, հետևաբար հավասար են նրանց մակերեսները։
Ուղղանկյունանիստի մակերևույթի մակերեսը հավասար է նիստերի մակերեսների գումարին, ուստի և հաշվվում է հետևյալ բանաձևով.
S = 2ab + 2ac + 2bc
S = 2 ⋅ (ab + ac + bc)
որտեղ a-ն, b-ն, c-ն ուղղանկյունանիստի չափումներն են։
Այս բանաձևը ճիշտ է ցանկացած ուղղանկյունանիստի համար, որի a,b,c չափումները դրական ռացիոնալ թվեր են:
Ուղղանկյունանիստը, որի բոլոր կողերը հավասար են, կոչվում է խորանարդ: Խորանարդի նիստերը իրար հավասար 6 քառակուսիներ են (a=b=c)
Խորանարդի դեպքում լրիվ մակերևույթի մակերեսի բանաձևը էապես պարզ տեսք ունի:
S=6a2