Рубрика: Պատմություն

9-րդ դասարանի պատմության առաջադրանքներ․ նոյեմբերի 14-18

Առաջադրանքներ նախատեսված 9-րդ դասարանի սովորողների համար

Ընթերցե՛ք հետևյալ թեման՝ <<Վերակառուցումն ու Արցախյան շարժման սկիզբը>>

Պատասխանե՛ք հետևյալ հարցերին՝

  • ԽՍՀՄ-ում ե՞րբ և ո՞ւմ կողմից սկսվեց վերակառուցման քաղաքականությունը։ Ի՞նչ նպատակներ էր հետապնդում վերակառուցումը։

1980–ական թվականների սկզբին խորհրդային համակարգը սպառեց զարգացման հնարավորությունները: Խորհրդային Միությունն իր հումքային հսկայական պաշարներով, աշխատասեր և ինքնազոհ բնակչությամբ սկսում էր մեծ չափերով հետ մնալ Արևմուտքից: Օրեցօր ակնհայտ էր դառնում, որ բարեփոխումների համար անհրաժեշտ է թարմացնել երկրի
ղեկավարությունը: Վերակառուցումը հռչակվեց ԽՄԿԿ կենտկոմի նորընտիր գլխավոր քարտուղար Միխայիլ Գորբաչովի կողմից, որը երկրի ղեկավարը դարձավ 1985 թ.
մարտին: Գորբաչովը և իր համախոհները հասկանում էին, որ երկիրը մտել է փակուղի: Ընտրվեց սոցիալիզմը կատարելագործելու ճանապարհը: «Վերակառուցում», «նոր մտածողություն» և «արագացում» բառերը դարձան Գորբաչովի ընտրած բարեփոխումների ռազմավարության հիմքը: Առաջադրվեց նոր հայեցակարգ՝ ստեղծել սոցիալիզմի ժողովրդավարական տարաձև, այսպես կոչված՝ «սոցիալիզմ՝ մարդկային դեմքով»: 1988 թ. հռչակվեց իրավական պետության ստեղծման գործընթացը: Թեպետ պետությունը պետք է մնար «սոցիալիստական», սակայն հիմնվելու էր օրենքի և համամարդկային իրավունքի վրա:

Ի՞նչը նպաստեց Արցախյան շարժման սկզբնավորմանը։ Ե՞րբ է սկսվել շարժումը և ո՞ր իրադարձությամբ։ Ղեկավար ի՞նչ մարմին և ե՞րբ ստեղծվեց, ո՞վքեր էին դրա առաջին անդամները։

Ղարաբաղի ժողովուրդը ուզում էր Ադրբեջանի կազմից դուրս գալ և մտնել Հայաստանի կազմ։ 1988 թ․ փետրվարի 20-ին ԼՂԻՄ մարզխորհուրդը դիմեց ԽՍՀՄ գերագույն խորհրդին։ 1998 թ․ փետրվարի 22-ին որպես ղեկավար մարմին ստեղծվել է Ղարաբաղ կոմիտեն։

Հիմնական գծերով ներկայացրե՛ք Արցախյան շարժման էությունը և սկզբնական փուլը։

Փետրվարի 25–26–ին Երևանում ցուցարարների թիվը հասնում է մի քանի հարյուր հազարի: Այդպիսի բան չէր եղել ԽՍՀՄ պատմության ողջ ընթացքում: Լեռնային Ղարաբաղում և Հայաստանում սկսված զանգվածային ելույթները անհանգստացրին ինչպես կենտրոնական, այնպես էլ հանրապետության կոմունիստական ղեկավարությանը: Խորհրդային Միության ղեկավար Մ. Գորբաչովը փետրվարի 26–ին
ուղերձ է հղում «Ադրբեջանի և Հայաստանի աշխատավորներին, ժողովուրդներին», որով կոչ է անում «ժողովուրդների իսկական եղբայրության և միասնության», իսկ հարցի լուծումը տեսնում է Ադրբեջանում ու Հայաստանում կուտակված տնտեսական, սոցիալական, բնապահպանական և այլ հիմնահարցերի լուծման մեջ:

Ի՞նչ գիտեք սումգայիթյան ոճրագործության մասին։ Ովքե՞ր էին կազմակերպել այն։ Գնահատե՛ք այդ ոճրագործությունը։

1988 թվականի փետրվարի կեսերից Երևանում ամեն օր հանրահավաքներ էին տեղի ունենում: Փետրվարի 20–ին Թատերական, այժմ ՝ Ազատության հրապարակում հավաքված հազարավոր ցուցարարներ հանդես եկան Արցախը Հայաստանին միացնելու պահանջով: Փետրվարի 22–ին Ղարաբաղյան շարժումը ղեկավարելու, անհրաժեշտ հունի մեջ դնելու համար ստեղծվեց «Ղարաբաղ» կոմիտե: Փետրվարի 25–26 Երևանում ցուցարարների թիվը հասավ մի քանի հարյուր հազարի: Դա ԽՍՀՄ պատմության մեջ աննախադեպ իրադարձություն էր: Լեռնային Ղարաբաղում և ՀԽՍՀ – ում սկսված զանգվածային ելույթներն անհանգստացրին ինչպես կենտրոնական, այնպես էլ հանրապետության կոմունիստական ղեկավարությանը: Խորհրդային Միության ղեկավար Գորբաչովը փետրվարի 26–ին ուղերձ հղեց «Ադրբեջանի և Հայաստանի աշխատավորներին, ժողովուրդներին»: Նա կոչ էր անում «ժողովուրդների իսկական եղբայրության և միասնության», իսկ հարցի լուծումը տեսնում էր Ադրբեջանում և Հայաստանում կուտակված տնտեսական, սոցիալական, բնապահպանական և այլ հիմնահարցերի լուծման մեջ: Այդ ծանր և անկանխատեսելի օրերին Սումգաիթ քաղաքում 1988 թվականի փետրվարի 27–29–ին ոստիկանության և տեղական իշխանությունների լիակատար անգործության պայմաններում տեղի ունեցան հայ բնակչության կոտորածներ ՝ թուրքական վայրագության զազրելի կանոններով: Պաշտոնական տվյալներով զոհվեց 27 հայ: Հազարավոր մարդիկ դարձան փախստականներ: Այդ ջարդերը կազմակերպվել էին Արցախի հիմնախնդրի լուծումը կանխելու նպատակով: Սումգաիթի բռնարարքը գնահատվում է որպես ցեղասպանություն:

Դասարանական աշխատանք։ Ծանոթանա՛լ և ներկայացնե՛լ <<Վերակառուցումն ու Արցախյան շարժման սկիզբը>> թեման։

Рубрика: Պատմություն

Պատմության առաջադրանքներ նախատեսված 9-րդ դասարանի սովորողների համար․ հոկտեմբերի 31-նոյեմբերի 4

ասարանական աշխատանք

Ընթերցե՛ք հետևյալ հոդվածը՝
https://www.dasaran.net/apps/wiki/view/id/3740

Պատասխանե՛ք հետևյալ հարցերին

  • Ե՞րբ և ի՞նչ պատճառներով սկսվեց Երկրորդ համաշխարհային պատերազմը
    Երկրորդ Համաշխարհային պատերազմը սկսվեց 1939-ին։ Երբ Գերմանիան հարձակվեց Լեհաստանի վրա (1939 թվականի սեպտեմբերի 1-ին), դրանից երկու օր հետո Բրիտանիան և Ֆրանսիան պատերազմ հայտարարեցին Գերմանիային։ Մասնագետները նշում են, որ այդ պատերազմը երկու համաշխարհային ռազմաքաղաքական կոալիցիաների զինված հակամարտություն էր, որը դարձավ մարդկության պատմության մեջ խոշորագույն պատերազմը: Պատերազմի պատճառները մի քանիսն են՝ խոշոր տերությունների միջև քաղաքական, տնտեսական և գաղափարական հակասություններ էին առաջացել և սրվել և նրանք փորձեցին այդ հարցերը լուծել պատերազմի միջոցով: Պատերազմը նպատակ ուներ աշխարհը նորից վերաբաժաներ, կա կարծիք, որ պատերազմը սկսվեց, որովհետև Ֆաշիստական Գերմանիան, Իտալիան և Ճապոնիան ձգտել են թուլացնել Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի քաղաքական ուժեղ դիրքերը, չթողնել, որ այդ երկրները տիրապետող դառնան: Մի այլ վերլուծություն կա այն մասին, որ պատերազմի նպատակներից էր նաև տապալել Խորհրդային Միությունը և կոմունիստական վտանգը վերացնել:
  • Ի՞նչ պետություններ կային հակահիտլերյան կուալիցայի մեջ և ով, ինչպիսի՞ դեր ունեցավ պատերազմում
  • ատերազմին մասնակցում էին Գերմանիան, Իտալիան, Ճապոնիան ընդեմ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի:
  • Ինչպե՞ս ավարտվեց պատերազմը

Շաբաթվա առաջադրանք

Ընտրե՛ք Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակցող որևէ երկիր/դաշինք և ներկայացրում նրա դերը պատերազմում

Рубрика: Պատմություն

Պատմություն

Ներկայացրե՛ք <<1917 թ․ Հոկտեմբերյան հեղափոխությունը Ռուսաստանում>> հետևյալ տեսակետներով

Ո՞վ էր ղեկավարում Հոկտեմբերյան հեղափոխությունը Ռուսաստանում, ի՞նչ գիտեք իր մասին։

«Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխություն», պետական հեղաշրջում Ռուսաստանում։ Կառավարվող բոլշևիկների առաջնորդ Վլադիմիր Լենինի կողմից։ Տեղի է ունեցել զինված ապստամբության միջոցով Պետրոգրադում 1917 թվականի հոկտեմբերի 25-ին։

Բոլշևիկյան Կարմիր գվարդիայի ուժերը ռազմահեղափոխական կոմիտեի գլխավորությամբ սկսեցին նվաճել կառավարական շինությունները 1917 թվականի հոկտեմբերի 25-ին։ Հաջորդ օրը Ձմեռային պալատն (ժամանակավոր կառավարության նստավայրը Պետրոգրադում) անցավ բոլշևիկների ձեռքը։

Ինչպես ասացի հեղափոխությունը գլխավորում էին Բոլշևիկները։ Նրանց զինված ուժեր կազմակերպելու հարցում օգնում էր Պետրոգրադի խորհրդի ազդեցությունը։ 1917 – թ․ — ի Հոկտեմբերի 25 – ին ռազմահեղափոխական կոմիտեի գլխավորությամբ Բոլշևիկյան կարմիր գվարդիայի ուժերը սկսեցին նվաճել կառավարությանը պատկանող շինությունները։ Սրա հաջորդ օրը Ձմեռային պալատը, (որը այդ պահին ժամանակավոր կառավարության նստավայրն էր հանդիսանում) անցավ բոլշևիկների տիրապետության տակ։

Վլադիմիր Լենին՝
լադիմիր Իլյիչ Ուլյանով, ռուս հայտնի հեղափոխական, քաղաքական գործիչ, քաղաքական տեսաբան։ 1917-1924 թվականներին եղել է Խորհրդային Ռուսաստանի, իսկ 1922-1924 թվականներին՝ Խորհրդային Միության կառավարության ղեկավարը

Մի փոքր նրա մասին մինչև հանրահայտ հեղափոխությունը․
Լենինը ծնվել է Սիմբիրսկում՝ միջին խավի ընտանիքում, այնուհետ 1887 թվականին՝ եղբոր մահապատժից հետո, տարվել է սոցիալ-հեղափոխական գաղափարներով։ Հեռացվել է Կազանի Կայսերական համալսարանից՝ Ռուսական կայսրության և ցարի դեմ ցույցերին մասնակցելու համար, հետագա տարիներին ստանում է իրավաբանի մասնագիտացում։ 1893 թվականին տեղափոխվել է Սանկտ Պետերբուրգ՝ դառնալով Մարքսիստական շարժման առաջնորդներից մեկը։ 1897 թվականին ձերբակալվել է խռովություններ հրահրելու համար և ուղարկվել Շուշենսկոյե բանտը՝ երեք տարով, որտեղ էլ ամուսնացել է Նադեժդա Կռուպսկայայի հետ։

Ի՞նչ է սոցիալիզմը։ Ի՞նչ է միապետությունը

Սոցիալիզմ կամ ընկերվարություն տնտեսական և սոցիալական համակարգերի համակցություն, որը բնորոշվում է արտադրության միջոցների հանրային սեփականությամբ և աշխատողների ինքնակառավարմամբ։ Կան սոցիալիզմի տարբեր տեսակներ և չկա ընդհանուր սահմանում, որը գբնորոշի բոլորին, քանի որ հասարակական սեփականությունը կարող է դրսևորվել տարբեր ձևերով

Սոցիալիստական համակարգերը կարող են բաժանվել ոչ շուկայական և շուկայական ձևերի։
Ոչ շուկայական սոցիալիզմի ժամանակ շուկայի և փողի փոխարեն ապրանքի գինը հաշվարկվում է ելնելով նրա որակական հատկանիշներից, ինչը կապիտալիզմի տնտեսական օրենքներից էականորեն տարբերվում է։ Ոչ շուկայական սոցիալիզմի նպատակն է հաղթահարել ոչ արդյունավետությունը և ճգնաժամը կապիտալի կուտակումով և եկամտային համակարգով։

Շուկայական սոցիալիզմը հիմնված է գնագոյացման, շուկայի բաղադրչների և որոշ դեպքերում շահույթ հետապնդելու ցանկության վրա, որպես եկամտի աղբյուր օգտագործելով հասարակական սեփականություն հանդիսացող ընկերությունները և կապիտալի արդյունավետությունը բաժանվում է հասարակության միջև։ Այս ընկերությունների կողմից ստացված շահույթը վերահսկվում է յուրաքանչյուր ընկերության ղեկավարության կողմից կամ հասարակական լայն զանգվածի կողմից։

1917-1922 թթ․ Ռուսաստանում ծագած քաղաքացիական պատերազմում ի՞նչ ուժ հաղթեց և ինչպե՞ս։

Ռուսաստանի քաղաքացիական պատերազմ․ 1917 թվականի Հոկտեմբերյան հեղափոխության արդյունքում բոլշևիկների իշխանության գալուն հետևած մի շարք ռազմական ընդհարումներ, տարատեսակ քաղաքական, էթնիկ, սոցիալական խմբերի և պետական կազմավորումների միջև։

Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո Բոլշևիկների իշխանությունն իրենց ձեռքն առնելու արդյունքում մի շարք ռազմական գործողություններ սկսեցին իրականացնել քաղաքները միմյանց դեմ։ Ամբողջ Ռուսական կայսրությունը կարծես բաժանվել էր երկու մասի։ Նրանք պատերազմում էին իրար դեմ։ Ռուսաստանը պատերազմում էր հարևան պետությունների դեմ, մինչ այդ Ռուսաստանի քաղաքներն էին իրար դեմ պատերազմում։ Կարծես պատերազմ լինել պատերազմի մեջ։ Այս քաղաքացիական պատեազմի պատճառով ոչնչացվել էր տնտեսավարությունը, գյուղատնտեսությունը և մի շարք գծեր։ Ռուսական կայսրությունում սով էր, մինչև պատերազմները չավարտվեին և այս հարցին վերջնական լուծում չդրվեր, սովը կշարունակվեր։ Ի վերջո և քաղաքացիական և համաշխարհային պատերազմի ավարտից հետո ԲԳԿՀ – ն տարավ իր հաղթանակը և ԽՍՀՄ – կազմավորվեց։

Ինչպիսի՞ էական փոփոխություններ էին առաջարկում Բոլշևիկյան կուսակցության առաջնորդները Ռուսաստանում

Հեղափոխությունը ուներ իր կարգախոսը՝ <<Ամբողջ իշխանությունը խորհուրդների>>։ Եթե այս արտահայտությունը վերլուծենք, կստանանք Բոլշևիկյա հեղափոխության նպատակը։ Ամբողջ իշխանությունը բաժանելով խորհրդների նրանց կարծիքով ավելի հեշտ կլիներ կառավարել։

Рубрика: Պատմություն

Պատմություն 1դաս

Рубрика: Ճամփորդություն, Պատմություն

Ճամփորդություն դեպի Լոռի

Մայիսի 15-ին մենք գնացինք Լոռու մարզ։ Մեր առաջին կանգառը Ապարանում է մենք մտանք Գնթունիկ։ Հետո մենք ուղևորվեցինք Ստեփանավան այնտեղ մտանք դենդրոպարկ մեկ ժամ մնացինք այնտեղ և գնացինք Կուրթանի ձոր ահագին քայլեցինք մինչև հասանք տեղ։ Հետո գնացինք Ալավերդի որտեղ գտնվում էր մեր հյուրանոցը արդեն ժամը 7:00 էր մենք տեղավորվում էինք ես ու Անահիտը նույն սենյակում էինք։ Հետո մեր համար հաց պատրաստեցին։ Մինչև գիշերվա 3:00 մյուս աղջիկները մեր վերևում խանգարում էին քնել իսկ առավոտ 8:00 մենք գնացինք իրենց արթնացնելու։ Հետո մենք նախաճաշեցինք և գնացինք պոչամբար Այրում։ Հետո մենք գնացինք եկեղեցի շատ հին եկեղեցի էր շատ հաճախ չի լինում որ եկեղեցիներում պատերի վրա նկարկարած նկարներ են լինում։ Մենք վերադարձանք հյուրանոց հետո ուզում էինք խաղ խաղալ անտեղի երեխաների հետ բայց չհասցրեցինք գնացինք քայլարշավ մի քանի երեխա մնաց խոհանոցում և պատրաստեցինք կրեպ։ Հետո խաղեր էինք խաղում։ 3 օրը մենք նախաճաշեցինք է գնում էինք արդեն Երևան բայց ճանապարհին 2 հատ կանգառը ունեցանք առաջինը Քոբայրում մենք նստեցինք գմբեթի մեջ։ Հետո երթուղայինի մեջ մենք քնել էինք։ Հաջորդ կանգառը Սևանի ծովագյուղ ի խանութ, հետո վերադարձանք քաղաք և գնացինք տներով

Рубрика: Պատմություն

Պատմություն ինքնաստւգում.

5.03.2021

Նշել փաստեր հեթանոսական կրոնի մասին։

Հին հայկական հեթանոսական կրոնը ձևակերպվել էր հայկական ցեղերի կրոնական ըմբռնումների հիման վրա։ Եթե նախորդ շրջանում 6-4-րդ դարեր հայկական կրոնի մեջ դեռևս գերակշռում էին բնապաշտական և կոսմոգոնիական պատկերացումներն ու նրա մեջ որորշակի երևում էին նաև հայ ժողովրդի կազմի մեջ մտած առաջին ցեղախմբերի տեղական աստվածությունների հետքերը, ապա այժմ վերջնականապես ձևավորվել էր ամբողջ հայ ժողովրդին պատկանող մարդակերպ աստվածների մի համակարգ, որը միավորվել էր ոչ միայն ազգակցական ընդհանուր կապերով, հայր աստծու գլխավորությամբ, այլև նվիրապետական սկզբունքներով, երբ յուրաքանչյուր աստծու կամ աստվածուհու հատկացվում էր իր որոշակի տեղը և դերը, որոնք ավելի ընդհանրացված, հաճախ վերացական բնույթ էին կրում և ընդգրկում էին ոչ միայն բնության երևույթների, այլև հասարակական հարաբերությունների ոլորտները։
Հայկական աստվածների համակարգը կամ պանթեոնը բաղկացած էր բազմաթիվ աստվածություններից, որոնք կապեր և զուգահեռներ ունեին փոքրասիական և իրանական միջավայրում։

Ինչպիսի՞ վերաբերմունք ուներ Տրդատ 3-րդ Մեծը Քրիստոնեական կրոնքի նկատմամբ 301-ից առաջ և հետ։

Հայ պատ­մա­գ­րու­թյան հա­մա­ձայն, երբ 287 թվա­կա­նին Տր­դա­տը հռո­մեա­կան զոր­քի օգ­նու­թյամբ վե­րա­դառ­նում է Հա­յաս­տան վե­րա­գ­րա­վե­լու իր հոր գա­հը, ճա­նա­պար­հին զո­հեր է մա­տու­ցում Անա­հիտ հեթանոսական աս­տ­վա­ծու­հու մե­հյա­նին: Իր զի­նա­կից­նե­րից Գրի­գո­րը քրիս­տո­նյա լի­նե­լով հրա­ժար­վում է զոհ մա­տու­ցել: Այդ ժա­մա­նակ Տր­դա­տին հայ­տ­նի է դառ­նում նա­և, որ նա իր հոր` Խոս­րով Բ-ին սպա­նող Անակ իշ­խա­նի որ­դին է: Տր­դա­տը հրա­մա­յում է նրան գցել Ար­տա­շա­տի ստո­ր­եր­կ­րյա բան­տը, որ սահ­ման­ված էր մա­հա­պարտ­նե­րի հա­մար: Նույն թվա­կա­նին Տր­դա­տը եր­կու հրո­վար­տակ է ար­ձա­կում: Առա­ջի­ն հրովարտակով հրա­մա­յում է Հա­յաս­տա­նի մեջ գտ­ն­վող քրիս­տո­նյա­նե­րին կապած ար­քու­նիք բե­րել եւ նրանց ու­նեց­ված­քը բռ­նա­գ­րա­վել, իսկ եր­կ­րոր­դով մա­հա­պա­տիժ է սահ­մա­նում քրիս­տո­նյա­նե­րին թաք­ց­նող­նե­րի հա­մար:

Ո՞վ էր Գրիգոր Լուսավորիչը։

Լուսավորիչ Գրիգոր Լուսավորիչ, եկեղեցական, քաղաքական գործիչ, Հայոց եպիսկոպոսապետ՝ 302 թվականից, Հայոց արքա Խոսրով Բ-ին սպանած ազգությամբ պարթև Անակ Պարթևի որդի։

Рубрика: Պատմություն

Պատմություն

․ Նշել Կիլիկյան Հայաստանի  Իշխաններին։

Ռուբեն Ա, Կոստանդին Ա, Թորոս Ա, Լևոն Ա, Թորոս Բ, Ռուբեն Բ, Մլեհ, Ռուբեն Գ, Լևոն Բ։

․ Նշել թե երբ՞ Կիլիկյան Հայաստանը հռչակվեց թագավորություն։

1198 թվականին

․ Նշել Կիլիկյան Հայաստանի թագավորներին։

Լևոն Բ, Զաբել, Հեթում Ա, Լևոն Գ, Հեթում Բ, Թորոս Գ, Հեթում Բ, Սմբատ, Կոստանդին Բ, Հեթում Բ, Լևոն Դ, Օշին Ա, Լևոն Ե, Կոստանդին Գ, Կոստանդին Դ, Կոստանդին Ե, Լևոն Զ։

․ Կիլիկյան Հայաստանի ամրոցներ։․

Կիլկյան Հայաստանի փոխհարաբերությունները խաչակրաց իշխանությունների հետ։

Рубрика: Պատմություն

Պատմույթուն

Թեստային հարցեր՝ 

1) Ո՞ր ծովի ափին էր գտնվում Կիլիյան Հայաստանը։ 

աՄիջերկրական բ․ Սև ծովի ափին 

2)Ո՞վ էր Կլիկյան Հայաստանի առաջին թագավորը՝  

ա․ Մլեհ, բԼևոն 2-րդ 

3)Ի՞նչ է ստեղծել Սմբատ սպարապետը։ 

ա․ Բանակ, բ Դատաստանագիրք 

4)Նշվածներից ո՞րն է Կիլիկյան Հայաստանի բերդերից։ 

աԿոռիկոս բ․Ամբերդ 

5) Ո՞վ էր Կիլիկյան Հյաստանի առաջին իշխանը։ 

ա․ Ռուբեն Ա, բ․ Թորոս 2-րդ

Рубрика: Պատմություն

Պատմություն

Կիլիկյան Հայաստանի արքայատոհմերը՝
• Ռուբինյաններ՝ Կիլիկյան Հայաստանի իշխանապետության, իսկ ապա Կիլիկյան Հայաստանի թագավորության իշխող գահատոհմը
Ռուբեն Ա-1080-1095
Կիլիկիայի Հայոց Թագավորության Ռուբինյան հարստության հիմնադիրը։ Որոշ հայ պատմիչների համաձայն, նա ազգակից էր Արծրունիներին և Բագրատունիներին, սակայն այդ ենթադրյալ ազգակցությունը գիտականորեն ճշտված չի։

Կոստանդին Ա-1095-1100
Ռուբեն Ա–ի որդին և հաջորդը։ Սելջուկյան թուրքերից ու բյուզանդացիներից ազատագրեց Կիլիկիայի մի շարք գավառներ, 1098 թ.–ին՝ Լեռնային Կիլիկիայում ռազմական կարևորություն ունեցող Վահկա բերդը և դարձրեց իշխանանիստ։ Օգնեց խաչակիր ասպետներին Անտիոքի, Եդեսիայի և Երուսաղեմի գրավման ժամանակ, որի համար ստացավ դքսի և մարկիզի տիտղոսներ։ Դստերը կնության տվեց Եդեսիայի կոմս Ժոսլինին (Ջոսլին) և փոխօգնության դաշինք հաստատեց նրա հետ։ Կոստանդինի շիրիմն ամփոփվել է Կաստալոն վանքում։

Թորոս Ա-1100-1129
Հաջորդել է հորը՝ Կոստանդին Ա–ին։ Գահակալման սկզբնական տարիներին հաղթել և երկրից վտարել է բյուզանդական զորքերին, միավորել է Դաշտային Կիլիկիան։ Հայ իշխան Գող Վասիլի զինակցությամբ Բերդուսի մոտ ջախջախել է Իկոնիայի սուլթանության նախահարձակ զորքերին և երկիրը մաքրել սելջուկ–թուրքերից։ Պետության արևելյան սահմաններն ամրապնդելու նպատակով իր դուստր Արտային կնության է տվել Եդեսիայի դուքս Բալդուին II–ին և դաշնակցել նրան՝ ընդդեմ մուսուլմանական ամիրայությունների։

Լևոն Ա-1129-1137
Կոստանդին Ա–ի որդին, Ռուբինյանների իշխանական տոհմից: Լևոն Ա-ն հաջորդել է եղբորը՝ Թորոս Ա իշխանին, որի գահակիցն ու զորավարն էր։ Ռազմական տաղանդի, քաջության համար ժողովուրդը Լևոնին անվանել է Նոր Աժդահակ։ Լևոնի գահակալման առաջին տարում, Թորոս Ա–ի մահից անմիջապես հետո, Կիլիկիայի վրա հարձակվեցին հյուսիս–արևելքից սելջուկյան թուրքերը, հարավ–արևելքից՝ խաչակիր ասպետները։ Խելամտորեն օգտագործելով սելջուկյան թուրքերի ու խաչակիրների միջև եղած թշնամանքը՝ Լևոնը առանձին–առանձին ջախջախեց ու վտարեց նրանց Կիլիկիայից։

Թորոս Բ-1145-1169
Լևոն Ա-ի ավագ որդին։ 1137 թ.-ն Բյուզանդիան գրավում է Դաշտային Կիլիկիան երեսունյոթ օրյա պաշարումից հետո ընկնում է մայրաքաղաք՝ Անարզաբան Լևոն Ա-ն իր ընտանիքի հետ նահանջում է Վահկա բերդ։ Սակայն որոշ ժամանակ անց Լևոն Ա-ն իր կնոջ և որդիներ՝ Թորոսի ու Ռուբենի հետ միասին գերվում է Բյուզանդիայի կողմից և տեղափոխվում Կոստանդնուպոլիս։ Մյուս երկու որդիներ՝ Ստեփանը և Մլեհը գտնվում էին անվտանգության մեջ Եդեսիայի կոմսությունում իրենց հորաքրոջ՝ Բեատրիսի մոտ վերջինս դուքս Ժոսլեն II-ի մայրն էր։ Այսպիսով Կիլիկիայի հայկական իշխանությունը ժամանակավորապես «գլխատվեց»:

Ռուբեն Բ-1169
Հաջորդել է հորը՝ Թորոս Բ–ին։ Ռուբենի անչափահասության պատճառով երկիրը ղեկավարում էր Թովմաս պայլը։ Սակայն նույն թվականին գահը բռնագրավել է Թորոս Բ–ի եղբայր Մլեհը։ Թովմաս պայլը Ռուբենին փախցրել է Հռոմկլա, որտեղ շուտով մահացել է։

Մլեհ-1169-1175
Կիլիկյան Հայաստանի իշխան Ռուբեն Բ-ի խնամակալ 1169 թվականից, Կիլիկյան Հայաստանի իշխան՝ 1170 թվականից։ Մլեհը ամուսնացած էր Կարկաի տեր Վասիլ իշխանի դուստր և Գրիգոր Դ Տղա կաթողիկոսի քրոջ հետ։ Ներկա ուսումնասիրություններից առաջ է քաշվել մի կարծիք, որ Լևոն Ա Ռուբինյան թագավորի թագադրությանը հրավիրվածների ցանկի Սիմանակլայի տեր Սիրուհին և Մլեհի կինը նույն անձնավորությունն են[3]։ Ըստ աղբյուրների, Մլեհը ուներ նաև ապօրինածին որդի Գեորգ անունով, որին կուրացնում է Լևոն Ա թագավորը։

Ռուբեն Գ-1175-1187
Իշխան Ստեփանեի և Հեթումյան դշխուհի Ռիթայի ավագ որդին։ Հոր եղերական վախճանից հետո մոր և կրտսեր եղբայր Լևոնի հետ դաստիարակվել և կրթվել է քեռու՝ Բակուրան իշխանի մոտ։ Գահ է բարձրացել հորեղբոր՝ Մլեհի դավադրական սպանությունից հետո։ Գահակալման սկզբին մահապատժի է ենթարկել Մլեհի դավադիրներին, զսպել որոշ իշխանների անջատամետ ձգտումները, Բյուզանդիայից ազատագրել Ադանա և Մսիս քաղաքները։ Մանուիլ I կայսեր մահից հետո Ռուբենը վերացրել է կայսրության վերջին հենակետները Դաշտային Կիլիկիայում, բյուզանդական տարրից մաքրել ծովեզերքը։

Լևոն Բ-1187-1219
Հաջորդել է եղբորը՝ Ռուբեն Գ-ին։ Լևոնի օրոք Կիլիկիայի Հայկական թագավորության սահմանները տարածվում էին Սելևկիայից մինչև Անտիոք, Միջերկրական ծովից մինչև Տավրոսի և Անտիտավրոսի լեռները։ Բուն Կիլիկիայից բացի Լևոնի վեհապետության ներքո էին Պանփիլիան, Իսավրիան, Լիկայոնիան և Գերմանիկեն։ Երկրի սահմանները հսկելու և պաշտպանելու համար Լևոնը վերաշինեց հին բերդերը, հիմնեց նոր ամրություններ, կառուցեց բազմաթիվ հսկիչ դիտանոցներ, ստեղծեց մշտական հզոր բանակ, հաստատեց ռազմական ուսուցման որոշակի կարգ ու կանոն։ 

Լևոն Ե-1320֊1342
Կիլիկիայի Հայոց թագավոր Օշին Ա-ի և Իզաբելլա Գ թագուհու որդին, Հեթումյաննների թագավորական հարստությունից: Ծնվել է 1310 թվականին։ 10 տարեկան հասակում՝ 1320 թվականին բարձրացել է Կիլիկիայի գահին և հաջորդել հորը՝ Օշին Ա-ին[1][2]։ Թագավորի անչափահասության պատճառով սկզբում երկիրը կառավարել են խնամակալ իշխանները, որոնցից կարևոր դեր է խաղացել Լևոն Ե-ի մորեղբայր, Կոռիկոս բերդի տեր Օշին պայլը։ 1320 թվականի դեկտեմբերի 31-ին Սիս քաղաքի Մայր տաճարում տեղի է ունեցել Լևոն Ե-ի և Օշին պայլի դստեր՝ Ալիսայի (Զաբել) ամուսնությունը:

• Հեթումյաններ՝ Կիլիկյան Հայաստանի թագավորության երկրորդ արքայական տոհմը
Հեթում I-1226-1270 թթ.

Լևոն III-1270-1289 թթ.

Հեթում II-1289-1306 թթ.

Լևոն IV-1306-1307 թթ.

Օշին-1308-1320 թթ.

Լևոն V Լուսինյան-1320-1342 թթ.

• Լուսինյաններ՝ Կիլիկյան Հայաստանի թագավորության երրորդ արքայատոհմը
Կոստանդին Բ-1342–1344
Լևոն Գ-ի և Կեռան թագուհու որդին, Կիլիկիայի Հայոց թագավորության արքաներ՝ Հեթում Բ-ի, Թորոս Գ-ի և Սմբատ Ա-ի եղբայրը։ Կոստանդինը ծնվել է 1277 թվականին Լևոն Գ թագավորի և Կեռան[2] թագուհու ընտանիքում։ Սերվում է Հեթումյանների թագավորական տոհմից, և իշխում էր Կապան ամրոցում։ 1296 թվականին, իր եղբայրեների՝ թագավորներ Հեթում Բ-ի և Թորոս Գ-ի հեռանալուց հետո, Կոստանդինը օգնեց իր մյուս եղբորը՝ Սմբատին, զավթել իշխանությունը երկրում։ Սմբատ Գ-ն իր Հեթում Բ և Թորոս Գ եղբայրներին բանտարկելով բռնագրավեց գահը։ Նա այն իշխանավորներից ու հոգևորականներիղ մեկն էր, ովքեր թագադրեցին Սմբատ Ա-ին Սիս քաղաքում:

Կոստանդին Գ-1344–1362
Կիպրոսի թագավոր Ամորի Բ Լուսինյանի և Զապելի որդին։ 1310 թ. հոր դավադրական սպանությունից հետո մոր և 4 եղբոր հետ ապաստանել է Կիլիկիայում և ապրել Լևոն Ե–ի արքունիքում, ապա՝ Կոստանդնուպոլսում։ Մինչև Կոստանդնի վերադարձը առժամանակ կառավարել է նրա եղբայրը՝ Ջիվան Լուսինյան պայլը։ 1343– ին Կոստանդինը 300 ֆրանկ զինվորների ուղեկցությամբ ժամանել է Կիլիկիա և հայկական ծեսով օծվել թագավոր։

Կոստանդին Դ-1362–1373
Կիլիկիան Հայաստանի վերջին հզոր արքան։ Հաջորդել է Կոստանդին Գ Լուսինյանին։ Կիլիկիահայոց Նղրյանների իշխանական տոհմից՝ Հեթումյանների ազգականը (մայրը՝ Մարիունեն, Սմբատ գունդստաբլի թոռն էր), հայ իշխաններից՝ մեծ մարաջախտ և Նղր բերդի տեր Բաղդինի որդին։ Համախմբելով հայրենասեր իշխաններին՝ 1346-ին ետ մղեց մամլուքների ու թուրքմենների հարձակումը, ազատագրեց Կապան կարևոր բերդը։

Լևոն Զ Լուսինյան-1373–1375
Ջիվանի և Սուլթանի որդի Լևոնը ծնվել է Կիլիկիայում։ Խուսափելով Կոստանդին Դ-ի հալածանքներից՝ 1344 թվականին Սուլթանը իր որդիների հետ ապաստանել էր Կիպրոսում։ Հայոց գահին Լևոնին հրավիրեց ունիթոռների կուսակցությունը՝ Կոստանդին Ե–ի դավադրական սպանությունից հետո։ Սեպտեմբերի 14-ին Լևոնը ժամանեց Սիս մայրաքաղաքը և ութ ամիս անց Ս. Սոփիայի մայր տաճարում լատինական ծեսով օծվեց թագավոր, ապա իշխանների դժգոհությունը մեղմելու համար՝ նաև հայկական ծեսով։ Սակայն Լևոնը իր լատինամոլ քաղաքականությամբ հարուցեց ոչ միայն հայերի, այլև շրջակա մուսուլմանական պետությունների դժգոհությունը։ 

• Նղրյաններ՝ Կիլիկյան Հայաստանի թագավորության չորրորդ արքայատոհմը
Առաջին Նղրյաններից հիշվում է Կոստանդին իշխանը (մահացած 1308 թ.),որն իրեն համարել էր Հեթում Ա թագավորի հայր Կոստանդինի թոռը։ Նրա որդիներն էին Վասակը(մահացած 1328 թ.), Հեթումը և Բաղդինը (Պաղտին)։ Օշին թագավորի օրով (1308–1320 թթ.) Հեթումը կարգվել է արքունի ատենապետ, ապա՝ ջամբռլա (հազարապետ), իսկ Օշինի մահից հետո՝ նաև մանկահասակ Լևոն Դ թագավորի խնամակալներից մեկը։ Հեթումի եղբայր Բաղդինը վարել է մարաջախտության գործակալությունը (1329–1336 թթ.)։ Նրա ավագ որդի Կոստանդինին իշխանների խորհուրդը 1345 թ.-ին հռչակել է Հայոց թագավոր (տես Կոստանդին Դ)։ Վերջինիս հաջորդել է Հեթում ջամբռլայի որդի Կոսաանդինը (տես Կոստանդին Ե)։ Կիլիկյան Հայաստանի թագավորության անկումից հետո Նղրյանների մասին տեղեկություններ չեն հանդիպում։

Рубрика: Պատմություն

Պատմություն

Իշխանների գահացանկ

Ռուբեն Ա (1080–95 թթ. )

Կոստանդին Ա (1095–1100 թթ.)

Թորոս Ա (1100–29 թթ.)

Լևոն Ա (1129–37 թթ.)

Թորոս Բ (1145–69 թթ.)

Ռուբեն Բ (1169 թ.)

Մլեհ (1169–75 թթ.)

Ռուբեն Գ (1175–87 թթ.)

Լևոն Բ (1187–98 թթ.)

Թագավորների և թագուհիների գահացանկ

Լևոն Բ (1198–1219 թթ.)

Զաբել (1219–22 թթ.)

Ֆիլիպ (1222–25 թթ.)

Հեթում Ա (1226–69 թթ.)

Լևոն Գ (1269–89 թթ.)

Հեթում Բ (1289–96 թթ․)

Սմբատ (1296–98 թթ.)

Կոստանդին Բ (1298–99 թթ.)

Լևոն Դ (1301–08 թթ.)

Օշին Ա (1308–20 թթ.)

Լևոն Ե (1320–42 թթ.)

Գվիդոն կամ Կոստանդին (1343–44 թթ.)

Կոստանդին Դ (1345–63)

Կոստանդին Ե (1365–73 թթ.)

Լևոն Զ  (1374–75 թթ.)