Рубрика: Գրականություն 9

Դեկտեմբեր

Հայկական Ամանորի պատմությունից

Հայերի մոտ տարվա առաջին ամիսը օգոստոսն էր և կոչվում էր Նավասարդ։

Նման բազմազանությունը ժողովուրդների տնտեսական ու կուլտուրական փոխհարաբերություններում դժվարություններ էր առաջացնում։ Ուստի տասնվեցերորդ դարի վերջերից սկսած (1582 թվականին), որոշվեց նոր տարվա սկիզբը համարել հունվարի մեկը։ Հենց այդ բանն էլ դրվեց մեր ներկա օրացույցի հիմքում։

Նավասարդ անունը պարթև-իրանական ծագում ունի և կազմված է երկու բառից՝ նավա-նոր և սարդ-տարի, այսինքն՝ Նոր տարի։

Նավասարդը ամռան վերջին ամիսն է, «ոսկե աշնան» նախադուռը։ Նավասարդի օրերին հասնում են հայկական հողի ու ջրի բարիքները՝ խաղողն ու տանձը, դեղձն ու ձմերուկը։ Նավասարդյան օրերը հայերը տանում էին առանձին շուքով, որը համարվում էր ամենահանդիսավոր ու ուրախալի տոնը։

Նոր տարին սկսվում էր նավասարդի (օգոստոս) մեկից և տևում մեկ շաբաթ։

Հայկական բոլոր ընտանիքներում Նավասարդը դիմավորում էին մեծ խրախճանքով։ Այդ օրը յուրահատուկ կերակուրներ և ուտելիք էին պատրաստում։ Ճոխ սեղան էին բացում և ընտանիքի բոլոր անդամներն ուրախությամբ էին դիմավորում Նավասարդը։
3․Հացը՝ ամանորյա խորհրդանիշ

Մեր նախնիների համար հացը նաև Ամանորի խորհրդանիշ է համարվել: Տարբեր նահանգներում հացի հետ կապված տարբեր ավանդույթներ կային:
Բարձր Հայքում ճերմակ ցորենի հաց էին թխում, կեսը ուտում էին հին տարում, մյուս կեսը` Նոր տարում, կարծես խնդրելով հայոց աստվածներին, որ Նոր տարին հին տարվա պես հացառատ լինի:
Աղձնիքում Նոր տարվա ուտելիքներով ծանրաբեռնված սեղանի վրա մի քանի բուռ հացահատիկով փոքրիկ բլուր էին պատրաստում և ասում.
-Հիմա Անահիտ աստվածուհին կգա, կշնորհավորի  Նոր տարին, մի պատառ հաց կվերցնի  և գալիք տարում ցորենի բլուրներով կվարձատրի մեր արդար աշխատանքը:
Տուրուբերանում Նոր տարվա սահմանագլխին թոնիր էին վառում և թարմ լավաշի բույրով լցնում  տունը:
Վասպուրականում Նոր տարվա նախօրյակին գինու բոլոր կարասների ու տիկերի բերանները փակում էին, կարծելով, թե հայոց Ամանորի պատանի աստվածը կարող է գինի խմել, հարբել և մոլորվել: Բայց նկատի առնելով, որ Ամանորը երկար ճամփա է անցել և կարող է քաղցած լինել, նրա համար կարասների և տիկերի բերաններին մեկական կտոր թարմ հաց էին դնում:
Ծոփքում ցորենը աղանձ էին անում, մի մասը ուտում էին, մի մասը լցնում գետը կամ առուն` նվիրելով անձրևի աստծուն` գալիք տարին ցորենաբեր լինելու համար:
Կորճայքում տան գլխավորը չորեքթաթ շրջում էր սենյակի մեջ և Նոր տարվա համար թխված լավաշից կտորներ էր տալիս տան անդամներին, դրանով կարծես ասել էր ուզում , որ Նոր տարուն աստվածները հաց կտան նրան, ով մեջքը ծռած կաշխատի օրնիբուն:
Պարսկահայքում Նոր տարվա հացի խմորը շաղում էին Կապուտան լճի ջրով, հուսալով, որ Նոր տարում երաշտ չի լինի: Պարսկահայերն ասում էին, թե երաշտի տարիներին Կապուտանը փոթորկվում է,  և նրա ցայտքերը թռչում էին երկինք, ապա անձրև դառնալով` թափվում շոգից տոչորվող արտերի վրա:
Սյունիքում  Նոր տարվա շեմին իրարից խռով մարդիկ  պետք է ուտեին հացի նույն կտորից, այլապես Աստված բերքառատ չէր անի նրանց արտերը:
Արցախում ցորեն էին խաշում, լցնում մեծ ամանի մեջ և դնում սեղանին: Խաշվելուց հատիկները ուռչում էին և սովորականից երկու անգամ մեծանում: Արցախցին դրանով հիշեցնում էր աստվածներին, որ հաճելի կլինի, եթե Նոր տարում ցորենի հատիկները այդքան խոշոր լինեն:
Փայտակարանում Նոր տարուց մի քանի ժամ առաջ տան եղած գարին տանում էին գոմ կամ մի այնպիսի գաղտնի անկյունում էին պահում, որ Ամանորի աստծու աչքին չերևա, չասի, թե ունեք, և Նոր տարին ցորենաբեր չանի:
Ուտիքում տան շեմին կախում էին մի կտոր հաց` ցանկանալով ասել, որ ամեն մարդ  կարող է հյուրասիրվել և մի կտոր հաց ուտել:
Գուգարքում Ամանորը դիմավորում էին բոլոր ջրաղացները աշխատեցնելով:
Արարատում համոզված էին, որ Նոր տարին ձյունափայլ լավաշի խուրձերը ուսին իջնում է Մասիսի կատարից և հաց բաշխում նախ աշխատավորներին, հետո մնացածը տալիս հարուստ ծույլերին և ծույլ աղքատներին:
Աղբյուրը` Հայկ Խաչատրյանի «Հացապատում»4․Ամանորյա հայկական մաղթանքներ

4. Ամանորյա հայկական մաղթանքներ

1990թ. «Հանրագիտակ-օրացույցից»
Թող Նոր տարում խաղաղության մեջ պայթեն ու ճայթեն բոլոր բողբոջները` և նուռը կարմիր, և խնդությունը մարդկային հոգու, և հիացք ու զարմանք պատճառող ամեն տեսակ շնորհք ու տաղանդ:
Թող ամենալավն ու խաղաղավետը լինեն Նոր տարվա առաջին օրը, հաջորդ օրը և մնացած բոլոր օրերը:
Ամանոր, խաղաղությամբ ու բարությամբ լցրու ամենքի սրտերը: Բարությունից մարդու աչքին աշխարհը հազար անգամ մեծ է երևում, ունեցածը` հազարապատիկ շատ:
Մաղթենք, որ Ամանորը անկատար չթողնի ոչ մեկի բարի ցանկությունը:
Նոր տարի, գալդ բարի, խաղաղալից ու պտղալից եղիր:
Ամանոր, թող խաղաղությամբ անցնեն մարդկային կյանքի բոլոր օրերը: Այնպես արա, որ պատանին չշտապի տարեց դառնալու, ոչ էլ տարեցը ժամանակից շուտ հևասպառ դառնա ծերության լանջերին:
Նոր տարին խաղաղություն է, խաղաղությունը` Նոր տարի:
Նոր տարին մարդուն դարձնում է առավել բարի, առույգ, մարդամոտ, երազկոտ; Մաղթենք, որ նա այդպիսին մնա մինչև տարեվերջ  և հաջորդ բոլոր տարիներին:
Ամանոր, խաղաղության մեջ պահիր համայն աշխարհը և առանձին-առանձին ամեն տուն, և թող ծիծաղն անպակաս լինի ամենքի դեմքից:

5․Տարբեր ազգերի ամանորյա ավանդույթները

Հյուսիսային Կորեա- Ավանդույթն այն է, որ մարդիկ ամանորին վերադառնում են իրենց հայրենի քաղաքներ և այցելում իրենց ազգականներին:

Իսպանիա- Իսպանիայում ամանորյա ավանդույթն այն է, որ մարդիկ ուտում են 12 հատիկ խաղող՝ հատիկ առ հատիկ: Այդ հատիկները խորհրդանշում են տարվա բոլոր ամիսները:

Իտալիա- Իտալիայում ամանորյան ավանդույթն է՝ շատ հին ու անպետքական իրերը դուրս նետել պատուհանից:
6․Նոր տարին աշխարհի երկրներում

Рубрика: Գրականություն 9

Զահրատ «Չար բաներ»

Զահրատ «Չար բաներ»

Գացեք ըսեք չար բաներուն որ չըլլան
Որ չըլլա թե պատահին
Կամ երբ ըլլան հեռու մնան մեր այս պզտիկ աշխարհեն
Համն ու հոտը խաթարելու չհասնին

Չար բաներուն բարև ըսեք մեր կողմեն
Ըսեք գիտենք թե անոնք կան ու միշտ կրնան պատահիլ
Ըսեք գիտենք թե կրնան
Օր ցերեկով մութ գիշերով հանկարծակի գալ մեզի

Բայց դուք ըսեք չար բաներուն որ չըլլան
Որ չըլլա թե պատահին
Կամ երբ ըլլան հեռու մնան մեր այս պզտիկ աշխարհեն

Քանի որ դուք չեք գիտեր ինչ
Քանի անոնք չեն գիտեր ինչ
Սեր ու սիրով
— Մերթ կենսուրախ — շաղ ու շողով
— Մերթ հուսաբեկ — ահ ու դողով —
Շյուղ շյուղի

Շիներ ենք մենք մեր աշխարհը լույս օրերու հյուրընկալ —
— Պզտիկ աշխարհ մը որ հազիվ հազ կրցեր է պարտկել
Մեր պզտիկ կյանքն ու մեր անդորրը ջերմիկ —

Այս բոլորը գացեք ըսեք չար բաներուն — և ըսեք
Որ չըլլա թե պատահին —
Երբ պատահին հեռու մնան մեր այս տաքուկ երդիքեն
Համն ու հոտը խաթարելու չհասնին։

Առաջադրանքներ

1.Անծանոթ բառերը դուրս գրեք, բացատրեք բառարանի օգնությամբ։ Կարող եք օգտվելհետևյալ բառարանից։
Անծանոթ բառեր չունեմ:
Ըստ քեզ՝ ինչե՞րն են չար բաները։ Նրանք ինչո՞ւ պետք է հեռու մնան մեր աշխարհից։
Իմ կարծիքով չար բաները թշնամիներն են, հակառակորդներն են, լինում են նաև չար մարդիկ և այլն: Նրանք պետք է հեռու մնան աշխարհից, որովհետև մարդիկ պետք է հասկանան, որ երկիր մոլորակը մեկն է և չարիք գործելով վնասվում է մոլորակը:

2.Ըստ քեզ՝ ինչե՞րն են կյանքի համն ու հոտը։ Ի՞նչը կարող է խաթարել այն։
Իմ կարծիքով կյանքի համը և հոտը աշխարհի մարդիկ, բնությունը, կենդանությունը, շինություններն են: Այս ամենը կարող է խաթարվել, եթե ամեն ինչ լավ լինի:

3.Ինչպե՞ս ես հասկանում «Գացեք ըսեք չար բաներուն որ չըլլան
Որ չըլլա թե պատահին» տողերը։ Ո՞րտեղ են չար բաները։
Ես հասկանում եմ, որ պետք է չար բաները չլինեն, որ մենք չտուժենք: Չար բաները չար մարդկանց սրտում են, հոգում, թշնամիներն են:

5.Բանաստեղծությունը ձայնագրիր, տեղադրիր բլոգումդ, հրավիրիր ծնողներիդ համատեղ ընթերցման։

Рубрика: Գրականություն 9

Դերենիկ Դեմերճյան գրականություն 9

Դերենիկ Դեմիրճյան   —  «Ավելորդը» պատմվածքը,      «Հայը» էսսեն
Հարցաշար

Դերենիկ Դեմիրճյան   —  «Ավելորդը» պատմվածքը,      «Հայը» էսսեն
Հարցաշար

1․ Ըստ քեզ՝ ինչպիսի՞ն է Հաճի աղան տագնապի պահին։
Սկզբում նա չէր հավատում , որ իրոք որևէ բան է եղել։Սակայն, երբ հավատաց Հաճի աղան առաջնահերթին մտածում էր իր և իր հարստությունների մասին։ Նա շատ սառնասիրտ էր վերաբերվել իևծր ընտանիքին։
2․ «Հաճի աղան՝ բահի մորուքով և ընկույզի խոշոր աչքերով» արտահայտությունը բացատրիր։
Մորուքը բահի պես էր պահել, իսկ աչքերը այնպես էր բացել, որ նմանվում էին ընկյույզին։
3․ Ովքե՞ր էին ընտանիքի անդամները, էլ ո՞վքեր էին Հաճի աղայի տան բնակիչները։

Ընտանիքում կար երկու հարս,կային նաև երեխաներ:Նրա տանը ապրում էր նաև նա մեծ քույրը:

4․ Մեկնաբանիր նախադասությունը՝ «Հաճին նայեց անդամալույծին, բայց չտեսավ նրան»։

Նախադասությունը ուզում է ասել որ բոլորի միջից նա նրան, կոպիտ ասած անտեսեց:Մտածեց ,որ քույրը ծեր է և թուրքը դժվար նրա վրա ձեռք բարձրացնի:

5․ Պատմվածքում  անընդհատ շեշտադրվում է՝ «ամենապետքական իրերը» արտահայտությունը, իսկ ո՞րն է «անպետքը»։
Ամենապետքականը գումարն էր, շորերը և իր խանութի որոշ ապրանքները։
6․ Բացատրիր անդամալույծի անձնազոհությունը։
Նա իրեն անպետք էր զգում և թվում է, թե նա ոչ մեկին պետք չէ և իրեքից ավելորդ է, դհա պատաճառով իսկ նա վորոշոմ է անձնազոհություն անել։
7․ Բացատրիր «Քաղաքը տեղից վեր կացել, գնում էր» փոխաբերությունը։
Կարծում եմ, դա նշանակում է, որ բոլորը փախչում էին։
8․ Ինչո՞ւ  է անդամալույծի ճակատագիրը մնում անհայտ։
Հաճի աղան զղջում էր, որ չի վերցրել իր անդամալույծ քրոջը։
9․ Հաճի աղայի զղջման պատճառը։
Հաճի աղան զղջում էր, որ չի վերցրել իր անդամալույծ քրոջը։
10․ Ի՞նչ է նշանակում «Ավելորդ մարդ չկա․ Աստծու աջև հոգին հոգի է» նախադասությունը։
Այսինքն այս աշխարհում չկա ավելորդ մարդ և ոչ մեկին պետք չէ այդպիսին հաշվել։

11․ Դուրս գրել ժողովրդական արտահայտությունները,  դարձվածքները, համեմատությունները։

Այն Հաճի աղան․․․հաստ շալը վաթսուն-յոթանասուն տարեկան կուզի վրայով վզին փաթաթած, երկար իրանը բերընքսիվար ընկնելու պես՝ առաջ թեքած, ուղտի վիզը առջև երկարած, սև ակնոցների արանքից սապատավոր քիթը օդի մեջ խրած, հայացքը դեպի հեռուն, մի կետի ընթանում էր նա։

․․․գիտեր ամեն դար ու փոսի, քար ու ոտնատեղի սովորական պատռվածքը․․․գավազանը ցեխի կամ ջրի մեջ դիմհար տալով, զգույշ աքլորի պես ոտքերը գետնից պոկելով ու վար դնելով, գերագույն խնամքով կանցներ վտանգավոր տեղը։

Հաճի աղան, որ «քրդանոցներում ու թուրքանոցներում» զելվել, առևտուր էր արել և շատ անգամ էր ավազակների ձեռքից աղվեսի պես պոչը պրծացրել։

Հաճի աղան ծուղակն ընկած մկան պես ելք էր որոնում։

Հանգիստ է նա իր բահի մորուքով և ընկույզի խոշոր աչքերով։

Ա՜տամ, ինչ-որ ուրիշներու գըլի՝ ան ա թող մեզի ըլի. աշխըրովի չէ՞։

Կառեթը զանգիններուն համար է, սաղ ըլին ոտքերս։

․․․ներս մտավ նրա ժրագլուխ աշկերտը ։

Հաճի աղան մրթմրթաց «հարամ ըլի ղայֆան»․․․

Եվ ինչպես ջրում խեղդվողը հանկարծակի արագությամբ հիշում է իր անցած կյանքի մանրամասները, այնպես Հաճի աղան հիշեց իր անցյալը․․․

․․․ձմեռ, գարուն նրա տանը տոն էր ու հարսանիք, նրա կյանքը առևտուր էր, ապրանք ու հարստություն․․․

Արյունը գլուխը խփեց։

Կողքի «պզտի օդայում», թիթեղե փեչի վրա, հեռավոր զուռնայի պես ծվծվում և դժժում էր գյուգյումը․․․

Հաճի աղան իր անվան չուտեցրեց, որ իր հիվանդ քրոջը ուրիշները պահեն և իր վրա խոսեն․․․

Հա՛ճ աղա, օտա՜ցդ մեռնիմ, դուք կերթաք, մենք ի՞նչ պիտի էնենք։

Նա դեղնել, մագաղաթ էր դառել․․․լուռ էր, տխրատեսիլ արձանի պես։

Հաճ աղաս շատ է վախեցե, վախենամ թե ճամփան ցավի գա։

Հոգին հոգի է։

․․․աշխարհք խո չվերջացավ։

Ինձի մի՛ք աշե, ես կմնամ, իմ ջանս ազիզ չէ։

Քոռանա՛ լուսս… 

Հարստությունն էլ նիրենցը չէր, միայն իրենց փախցրածն էր իրենցը։

Իսկ հարսները․․․հավերի պես համակերպվեցին ու լռեցին։

Ծերուկը գլուխը կորցրել երեխա է դառել։ Կինը դայակի պես հետևից քշում է այս ու այն կողմ։ 

Աստված սիրողը իմտա՜տ[ հասնի․․․

Քաղաքը տեղից վեր կացել գնում էր։ Ֆուրգոններ, սահնակներ, ու նրանց կողքից հետևակ մեծ ու փոքր շարաններ շփոթված, աղմկելով գնում էին։

Եվ հրդեհի մեջ պաշարվածի պես՝ նա զգաց, որ տարերային մի ուժ նրան միայն մի բան է թելադրում, փախչել, շուտով դուրս գալ մահի ճիրաններից։

Լեռնային սառնամանիքը իր սառցե մատներով բռնում է Հաճու մորուքը, և նա դեմքը ծածկում է վերմակի տակ։

Փչում է լեռնային քամին և ձյան փոշին, առաջ օձերի պես սողալով և ապա բարձրանալով իբրև, վիշապներ, թռչում են օդի մեջ, նվում, վայում…

Աստվա՜ծ, դուն հասնես.․․

․․․գթառատության ալիքը ինչ վարարությամբ որ հորդեց, նույն արագությամբ էլ ճապաղեց, և թշվառությունը հիմա այլևս անարգել ու հաստատ անցավ իր գործին։

Ծիծաղն սկսեց երբեմն իր ձայնը լսեցնել նրանց տանը։ 

Հաճի մարը նայեց նրա սմքած երևույթին, կորացած մեջքին, դեղնած մագաղաթե դեմքին, ծխից կարմրած բեղերին և ճերմակ, ցախ-ցախ մորուքին, որոնց վրա փախից հետո ածելի չբանեց։

արծաթագլուխ տերտերը 

Օ՜ֆ,— հառաչեց Հաճի աղան,— գնա, սատկող շանը հարցուր, թե սատկելը ղոլա՞յ (հեշտ) բան է։

12․ Դուրս գրել բարբառային բառերը և բացատրել։
Դիմհար-հենարարն
Զանգին-հարուստ
Ղայֆա-սուրճ
Օդա-գոմին կից սենյակ
Զելվել-փորձ ու ճարպկություն ձեռք բերել
Տռուզ-լիքը
Գյուգյում-պղնձե ջրաման
Խզակ-սահնակ
Դֆտիկ-բուրդ
Խան-իջևան
Իմտատ-օգնություն
13․ Դուրս գրել օտարաբանությունները և բացատրել։
Դիմհար-հենարարն
Զելվել-փորձ ու ճարպկություն ձեռք բերել
Խան-իջևան
Զանգին-հարուստ
Ղայֆա-սուրճ
Օդա-գոմին կից սենյակ
Սալդաթ-զինվոր
Տռուզ-լիքը
Գյուգյում-պղնձե ջրաման
Խզակ-սահնակ
Դֆտիկ-բուրդ
Իմտատ-օգնություն

Рубрика: Գրականություն 9

Վանո Սիրադեղյան

Սիրադեղյանական օրեր

Ժամկետը՝ նոյեմբերի 1-18Նախագծի նպատակը՝Վանո Սիրադեղյան գրողի գրական ժառանգության ընթերցումԾանոթացում Վանո Սիրադեղյան  մարդուն, քաղաքացուն,  քաղաքական գործչինԽնդիրները

Ակնկալվող արդյունքՊատում-վերլուծություններ, տեսանյութեր, ձայնանյութեր

Рубрика: Գրականություն 9

Ահմադը: Հովհաննես Թումանյան

Ես իմ մանկության գարունները անց եմ կացրել մեր սարերում:

Շատ էի սիրում իմ տատոնց տունը ու միշտ այստեղ էի լինում: Իմ քեռիներից ամենից փոքրը՝ Ահմադը, հովիվ էր:

Նա ինձ տանում էր, ման էր ածում գառների մեջ, հետը հանդից հաղարջի կարմիր ճյուղեր էր բերում ինձ համար, իսկ իրիկունները հանում էր սրինգն ու ածում:

Ու աստղալի, լուսնյակ գիշերները, ահագին խարույկի շուրջը բոլորած, ծափ էին տալի, խնդում էին իմ պապն ու տատը, իսկ ես թիթեռի նման թրթռում, պար էի գալի նրանց շրջանի մեջ:

Ահմադը թուրքի անուն է, դրա համար էլ երբ մենք խոզի միս էինք ուտում, միշտ տանեցիք հանաք էին անում, ծաղրում, ծիծաղում էին Ահմադի վրա, թե՝ Ահմադը հայացավ, Ահմադը հայացավ․․․

Իհարկե, անունը լսողը կասեր թուրք է, բայց հենց ներս մտներ, տեսներ, թե Ահմադը ինչպես էր ժաժ գալի տանը, հերիք էր, իսկույն կիմանար, որ տան սիրելի տղան է:

Ում կամենում էր, տուն էր բերում, պատվում, ճամփու դնում: Աղքատը ողորմություն ուզեր, թե հարևանը՝ հացփոխ, իր ձեռքով տաշտից վերցնում էր տալիս: Տան աղջիկներին ու փոքրերին հրամայում էր, ծեծում էր, սիրում էր, ինչպես և մյուս քեռիներս: Անասունների համար հոգին տալիս էր: Մինը հիվանդանալիս գրեթե ինքն էլ հետն էր հիվանդանում, էնքան էր սիրում: Ինքն էլ էնպես սիրելի էր ամենքին: Ահմադը հիվանդանում էր թէ չէ՝ մեր ուրախությունն էլ հետը կտրում էր: Ու ամբողջ օրը տատս ու պապս չորս կողմը պտտվում էին, ինչ-որ լավ բան էին գտնում, շուրջն էին հավաքում, խնդրում էին, թե ուրիշ ինչ կուզի սիրտը:

Բ

Մի առավոտ էլ վեր կացա, տեսնեմ՝ բոլոր տանեցիք տխուր են: Իմ տատը արտասվելով քթքթում էր, ման էր գալի անկյուններում, ու ինքը չէր իմանում, թե ինչ էր անում:

Հարսներն ու աղջիկները լուռ, տխուր ներսուդուրս էին անում: Վրանի դռան կողքին նստած խոսում էր իմ պապը, իսկ մի քիչ հեռու գլխիկոր նստած էին քեռիներս:

― Աստված լինի քու օգնականը, բալա ջան,― խոսում էր պապս:― Չոր քարին գնալիս՝ չոր քարն էլ կանաչի քեզ համար: Պակաս օրդ խնդությունով անց կենա․․․ Դե, վեր կաց, օրն անց է կենում, ճամփեդ երկար է: Վեր կաց, բալա ջան:

Ահմադը չուխի փեշով աչքերը սրբեց, վեր կացավ, եկավ մոտեցավ իմ պապին: Պապս գրկեց, համբուրեց Ահմադին, ու աչքերը լցվեցին արտասուքով:

― Քո աշխատանքը մեզ հալալ արա, Ահմադ ջան, մեր աղ ու հացն էլ քեզ հալալ լինի, քո մոր կաթնի պես: Մեզ մտիցդ գցես ոչ: Թե աջողություն ունենաս՝ իմացրու, որ հարեհաս լինենք: Դե, գնա, քեզ մատաղ, աստված բարի ճամփա տա:

Ապա թե տատս գրկեց, համբուրեց Ահմադին, հետո մնացածները լաց լինելով ձեռն առան: Ապուշ կտրած փոքրերիս էլ Ահմադը համբուրեց և մի երկու կով, հորթ, գոմեշ, ձագ, մի կտրկան ոչխար, մի բարձած էշ առաջն արած, մի երկու շուն էլ ետը գցած, ճանապարհ ընկավ:

Մյուս քեռիներս ուղեկցում էին Ահմադին:

― Աստված բարի ճամփա տա, Ահմադ ջան, գնաս բարով, բալա ջան,― ձեռքը ճակատին դրած՝ ետևից ձայն էր տալի պապս:

Գ

Ահմադը անցավ սարի մյուս կողմը, մյուս քեռիներս վերադարձան: «Բայց ինչո՞ւ էին լաց լինում մեր տանը, քեռի Ահմադը ո՞ւր գնաց»,― մտածում էի ես:

― Ահմադը ո՞ւր գնաց, նանի,― հարցրի իմ տատին:

― Իրենց տուն գնաց,― պատասխանեց տատս:

― Իրենց տունը ո՞րն է․․․․

― Ուրիշ տեղ է:

― Ահմադը ո՞վ էր որ․․․․

― Ահմադը թուրք էր, մեր ծառան էր: Է՜, քանի տարի մեր տանն էր․․․ Հիմի իր իրավունքն առավ ու գնա՜ց․․․․

― Բա էլ չի՞ գալու:

― Չէ՜, բալա ջան, գնա՜ց․․․

ա)  Փաստերով ցո՛ւյց տվեք, որ.

  • Ահմադը տան սիրելի տղան է
    Ինքն էլ էնպես սիրելի էր ամենքին: Ահմադը հիվանդանում էր թէ չէ՝ մեր ուրախությունն էլ հետը կտրում էր: Ու ամբողջ օրը տատս ու պապս չորս կողմը պտտվում էին, ինչ-որ լավ բան էին գտնում, շուրջն էին հավաքում, խնդրում էին, թե ուրիշ ինչ կուզի սիրտը
  • Ահմադը հարազատի պես էր վերաբերվում բոլորին
    Ում կամենում էր, տուն էր բերում, պատվում, ճամփու դնում: Աղքատը ողորմություն ուզեր, թե հարևանը՝ հացփոխ, իր ձեռքով տաշտից վերցնում էր տալիս: Տան աղջիկներին ու փոքրերին հրամայում էր, ծեծում էր, սիրում էր, ինչպես և մյուս քեռիներս: Անասունների համար հոգին տալիս էր: Մինը հիվանդանալիս գրեթե ինքն էլ հետն էր հիվանդանում, էնքան էր սիրում
  • Ահմադը տանն ուներ նույնքան իրավունք, որքան տան մյուս անդամները
  • Ահմադը տան ծառան էր:
    – Ահմադը թուրք էր, մեր ծառան էր: Է՜, քանի տարի մեր տանն էր․․․ Հիմի իր իրավունքն առավ ու գնա՜ց․․․․

բ)  Ո՞րն է ստեղծագործության ասելիքը (գաղափարը): Ընտրե՛ք մտքերից մեկը և հիմնավորե՛ք:

  • Ինչքան էլ հարազատ լինեն, մարդիկ կարող են հեռանալ,
  • Լավ ծառայելու համար ազգությունը կարևոր չէ,
  • Օտար մարդն էլ կարող հարազատ դառնալ և իրեն ընտանիքի անդամ զգալ,
  • Հայերն ու թուրքերը ջերմ հարաբերությունների մեջ էին:

Ահմադը թուրք ծառա լինենով հայերի տանը կարողացավ դանալ ընտանիքի անդամ և ծառա նրան էլ անվանել չէին կարող, նրանք նույնիսկ տխրեցին, երբ Ահմադը վերադարձավ հայրենի տուն ոչ թե էլ ոչ ոք չի կատարի բոլոր գործերը այլ որովհետև նա դարձելեր նրանց համար իրոք հարազատ մարդ:

Рубрика: Գրականություն 9

Շաբաթվա առաջադրանքներ

Գործնական Գործն․ աշխ․
Սովորել բերանացի և գրավոր կատարել առաջադրանքները։

Անունդդ տալիս

Հայաստա՛ն, անունդ տալիս,
Ժայռի մեջ մի տուն եմ հիշում,
Ալևոր կամուրջի հոնքին
Ծիծեռի մի բույն եմ հիշում,
Թեքված մի մատուռ եմ հիշում
Եվ բերդի տեղահան մի դուռ,
Ավերակ տաճարի մի վեմ
Եվ բեկված մի սյուն եմ հիշում:

Հիշում եմ լքված մի թոնիր,
Բերանին մամռոտած մի խուփ,
Մամռոտած որմի խոռոչում
Մասրենու վարսաթափ մի թուփ,
Աշխարհի քարերին մաշված,
Աշխարհից խռոված մի ցուպ, —
Եվ հեռվում ինչ-որ ուշացած
Ձիերի դոփյուն եմ հիշում:

Արևոտ մի սար եմ հիշում,
Ճակատին ձյունի պատառիկ,
Սարն ի վար բարակ մի առու-
Շուրթերին հայրեն ու տաղիկ,
Ցորենի կանաչ արտի մեջ
Առվույտի կապույտ մի ծաղիկ
Եվ արտի եզրին՝ մենավոր
Մի բարդու շրշյուն եմ հիշում:

Հարցեր և առաջադրանքներ`

  • Անծանոթ բառերը դուրս գրիր և բառարանի օգնուրյամբ բացատրի`ր:

Մատուռ- որևէ նահատակի թաղված տեղում կամ նրա հիշատակին կառուցված փոքրիկ եկեղեցի:
որմ-պատ

  • Գտիր այն մակնդիրներն, որոնք Հայաստանի բնությունն են ներկայացնում: Ըստ բանաստեղծության ինչպիսին է այն:

Մամռոտած որմ
Մասրենու վարսաթափ մի թուփ
Արևոտ մի սար
Բարակ մի առու
Ճակատին ձյունի պատառիկ
Առվույտի կապույտ մի ծաղիկ

Դարավոր բնություն է նկարագրված բանաստեղծության մեջ:

  •  Տրված պատկերները բացատրիր.

Լքված թոնիր-որ այնտեղ այլևս չեն թխում
մամռոտած խուփ -հին,երկար ժամանակ օգտագործումից դուրս եկած
խոռոչում մասրենու վարսաթափ թուփ — մի մութ տեղ մասրենու չորացած թուփ
աշխարհի քարերին մաշված — դարավոր քարեր
աշխարհից խռոված ցուպ —

  • Բանաստեղծության մեջ ինչ զգացում է արտահայտված:

Բանաստեղծության մեջ կարոտ և սեր է արտահայտաված:Կարդակուց զգում եմ, որ Համո Սահյանը շատ մեծ սեր է զգում իր երկրի նկատմամբ:

  • Բանաստեղծությունից դուրս գրիր 5 բայ` նշելով դեմքը, թիվը, ժամանակը:

Տալիս եմ-Iդեմք, եզակի թիվ, ներկա ժամանակ
հիշում եմ-Iդեմք, եզակի թիվ, ներկա ժամանակ

«Ուր որ նայում եմ»

Ուր որ նայում եմ, քարե բարձունք է,
Քարե արցունք է, քարե ժպիտ,
Քարե սարսուռ, է ու քարե սունկ է,
Քարե ծաղկունքի քնքշանք է բիրտ։

Քարերի վրա քարե վագրեր են,
Ուր-որ է պիտի պատռեն իրար։
Քարե երգեր են, քարե վանքեր են,
Քարե հավքեր են քիվերն ի վար։

Քարե մրրիկ է ու քարե բուք է,
Քարե բողոք է ու քարե բերդ,
Քարե շեփոր է, քարե թմբուկ է,
Քարե թափոր է, քարերի երթ…

Քարե ընդվզում, քարե տանջանք է,
Քարե ավար է, առևանգում…
Քարե զարմանք է ու զարհուրանք է,
Քարե թռիչք է, քարե անկում։

Քարե ամպրոպ է ու ծիածան է,
Քարե լծկան է ու քարե մաճ.
Քարե մագաղաթ, քարե մատյան է,
Քարե խորհուրդ է ու քարե խաչ։

Մեր բաժին աստված, քո սիրտն էլ քար էր,
Որ մեզ քարերը տվիր նվեր,
Բայց քո կյանքը կարճ, մերը երկար էր,
Ու երկարում է քարերն ի վեր։

«Իմ քարափներն ու ես»

Ձեր լռությունը զնգում
Զրնգում է ձորով մեկ,
Ձեր լռության համերգում
Ինձ բացակա չդնեք…

Համբերություն եմ ասում,
Ակնարկներս կրկնեք,
Համբերության հանդեսում
Ինձ բացակա չդնեք…

Ձեր շուրջը ամպ է, կայծակ,
Քնով չանցնեք, չքնեք,
Քնեցիք էլ, արթնացաք,
Ինձ բացակա չդնեք…

Թվում է թե կամենաք
Մի օր երկինք կթռնեք,
Ձեր թռիչքի ժամանակ
Ինձ բացակա չդնեք…

Ձեր պնդության պատճառով
Դուք աշխարհներ կսնեք,
Իմ մեղմության պատճառով
Ինձ բացակա չդնեք…

Ես եմ քարե պատարագ
Ձեզնից սերված ընդունեք,
Դուք ձեր կամքին հակառակ
Ինձ բացակա չդնեք…

Ոչ խոստումներ, ոչ երդում
Չսպասեք ու չքննեք,
Անվերջ, անշարժ ձեր երթում
Ինձ բացակա չդնեք…

Рубрика: Գրականություն 9

Մխիթարյան միաբանություն. «Սփյուռքի հայկական կրթօջախները»«Սփյուռքի հայկական կրթօջախները» նախագիծ – Գրականություն

Պէրպէրեան վարժարան (Ստամբուլ)

Պէրպէրեան վարժարան (Ստամբուլ)
Պերպերյան վարժարան, հիմնադրվել է 1876 թ-ին Կ․ Պոլսի Գատը գյուղում, Ռեթեոս Պերպերյանի ջանքերով, երկրորդականի (միջնակարգ) ծրագրով։ Շրջանավարտներն իրավունք էին ստանում ուսումը շարունակել եվրոպայի երկրների համալսարաններում։ Ունեցել է նախապատրաստական, նախակրթական, ուսումնարանական բաժիններ (ցերեկային և գիշերօթիկ), ձրիավարժարան։ Բարձր դասարաններում ուսուցման մեջ կատարվել է շերտավորում ըստ մասնագիտացումների՝ գիտական, գրական, առևտրական, մանկավարժական։ Ուսուցումը տարվել է հայերեն, ֆրանսերեն, անգլերեն, արաբերեն, լեզուներով։ Լրիվ դասընթացն ավարտողը ստանում էր դպրության կամ գիտության պսակավորի աստիճան։ 

Սկյուտարի ճեմարան (Կ. Պոլիս)

Սկյուտարի ճեմարան (Կ. Պոլիս)
Սկյուտարի ճեմարան, հայ աշխարհիկ առաջին ճեմարանը։ Հիմնադրվել է 1838 թվականին, Կ․ Պոլսի Սկյուտար թաղամասում։ 19-րդ դարի 30-40-ական թվականներին լայն ծավալ էր ստացել կրթալուսավորական շարժումը, ուր ազգային նախակրթարաններն այլևս չէին կարողանում բավարարել կրթական գործի աճող պահանջները։ Միաժամանակ խորանում էին աշխատավորական, ամիրայական և կղերապահպանողական խավերի հակասությունները, սրվում էր պայքարը կաթոլիկության ու միսիոներության դեմ։ Նման պայմաններում խիստ անհրաժեշտություն էր դարձել արևմտահայ մշակույթի կենտրոնում ազգային կադրեր պատրաստող բարձր մակարդակի կրթական հաստատություն ունենալը։

Beirut Universitet Haigazian.jpg
Հայկազեան համալսարան (Բերյութ)

Հայկազեան համալսարան (Բերյութ)
Հիմնվել է 1955 թվականի հոկտեմբերի 17-ին, ՄԱՀԱԵՄ և Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության կողմից ամերիկահայ բարերարներ Ստեփան Մեխակյանի և Սթիվըն Փիլիպոսյանի նվիրատվությամբ։ Համալսարանը կոչվել է բարերար Մեխակյանի աներոջ Կոնյայի Ճենանյան ինստիտուտի նախկին ուսուցչապետ Արմենակ Հայկազյանի անունով։

Կարեն Եպպե ճեմարան (Հալեպ)

Կարեն Եպպե ճեմարան (Հալեպ)
Հիմնվել է 1930 թվականի մարտի 3-ին իբրև միջնակարգ վարժարան։ Հիմնադիրներ՝ Լևոն Շանթ և Նիկոլ Աղբալյան։ Սկզբում կոչվել է «Հայ ճեմարան» և գործել Բեյրութի Քանթարի թաղամասում վարձված երկհարկանի շենքում, ապա տեղափոխվել մոտակա Ուադի Աբու-ժեմիլ թաղամասում ավելի ընդարձակ մի այլ վարձված շենք։ 1950 թվականին Բեյրութի Զոքաք էլ Բլատ թաղամասում կառուցվել է նոր, սեփական շենքը, որը գլխավոր բարերարի անունով վերանվանվել է Համազգայինի Նշան Փալանճյան ճեմարան։ Ընկերության նպատակն էր գալիք սերնդի կրթությունը մեծահասակների ինքնազարգացումը և հայագիտության մշակումը։ Իր նպատակների իրագործման համար Համազգային ընկերությունը 1930 թվականի մարտի 3-ին Բեյրութում հիմնադրում է հայ ճեմարան։

Կիլիկեան ճեմարան (Հալեպ)

Կիլիկեան ճեմարան (Հալեպ)
Կիլիյան ճեմարան, հիմնվել է 1921 թվականին, Հալեպում՝ Կիլիկիայից գաղթած հայ գործիչների նախաձեռնությամբ։ 1921-1960 թվականներին կոչվել է Կիլիկյան գաղթականաց վարժարան։ Կիլիկյան ճեմարանի աշակերտները (1920-ական թթ.) 523 Եղել է նախակրթարան (6 դասարան), 1963 թվականին դարձել է միջնակարգ (7-9 դասարան), 1966 թվականին՝ երկրորդական (10-12 դասարան)։ Ճեմարանը տեղավորված է հարմարավետ երկու շենքում։ 1967 թվականից առաջնորդվում է պետական ուսումնական ծրագրով ուսուցումն արաբերեն է:

Արամեան դպրոց (Թավրիզ)

Արամեան դպրոց (Թավրիզ)
Արամեան Դպրոց, երկսեռ, ութամեայ դպրոց։ Հիմնուած է 1851 թուականին, Թաւրիզի Ղալա թաղամասի եկեղեցւոյ բակին մէջ՝ Սահակ եպսիսկոպոս Սաթունեանի նախաձեռնութեամբ։ Մինչեւ 1875 թուական կոչուած է Ներսիսեան (ի պատիւ Ներսէս Շնորհալիի), յետագային՝ իրանահայ բարերար Արամեանի անունով։Նախապէս արական դպրոց եղած է, 1887 թուականին տեղափոխուելով Թումանեանցներու միջոցներով կառուցուած Աննայեան դպրոցի շէնքը եւ միանալով օրիորդաց դպրոցին՝ դարձած է երկսեռ եւ կոչուած Արամեան-Աննայեան ազգային դպրոց։

Ազգային Կենտրոնական դպրոց (Նոր Ջուղա)

Ազգային Կենտրոնական դպրոց (Նոր Ջուղա)
Ազգային կենտրոնական դպրոց, տարրական, ապա միջնակարգ դպրոց։ Հիմնադրվել է 1880 թվականին, Նոր Ջուղայի Չարսու թաղամասում՝ Իրանա-Հնդկաստանի թեմի առաջնորդ Գրիգորիս արքեպիսկոպոս Հովհաննիսյանի նախաձեռնությամբ։ Միավորել է մինչ այդ Նոր Ջուղայում գործող երեք դպրոց՝ Հ. Աբգարյանի հիմնած Հայկյան հայրենասիրականը, Մարիամ Հայաւթյունյանի և Մարգար Սուքիասյանի հիմնած դպրոցները։ 1892 թվականին ընդգրկել է նաև Ս. Կատարինյան իգական դպրոցը՝ կոչվելով Նոր Ջուղայի ազգային երկսեռ դպրոց։ Սակայն Ազգային կենտրոնականը հիմնականում եղել է արական տարրական դպրոց։ 1936 թվականին, երբ ազգային դպրոցները պետականացվել են, վերոհիշյալ դպրոցները սկսել են կոչվել «Շահ Աբրաս Մեծ» անունով։ Հետագայում կրկին դարձել են ազգային։

Մուրադեան վարժարան (Ֆրանսիա)

Մուրադեան վարժարան (Ֆրանսիա)
Հիմնադրվել է 1832 թվականին, Իտալիայի Պադուա քաղաքում, եվդոկացի մեծահարուստ Սամուել Մուրադյանի կտակով, Մխիթարյան միաբանության նախաձեռնությամբ (կոչվում է նաև Սամվել Մուրադյանի վարժարան)։ 1846 թվականին տեղափոխվել է Փարիզ։ 1870 թվականին միացել է Վենետիկի Ռափայելյան վարժարանին՝ Մուրադ-Ռափայելյան ընդհանուր անունով։ 1929 թվականին նորից բացվել է Փարիզում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ փակվել է, վերաբացվել 1946 թվականին։

Հայկազեան Թամարեան ազգային դպրոց (Թավրիզ)

Հայկազեան Թամարեան ազգային դպրոց (Թավրիզ)
Հայկազյան-Թամարյան ազգային դպրոց, տարրական, ապա միջնակարգ երկսեռ դպրոց։ Հիմնվել է 1875 թվականին, Թավրիզի Լիլիավա թաղամասում՝ «Հայկազյան» և «Սևան» առևտրական ընկերությունների կողմից։ 1879 թվականին այստեղ հիմնվել է նաև օրիորդաց դպրոց։ 1895 թվականին այդ դպրոցները տեղափոխվել են Թումանյանց եղբայրների կառուցած նոր եռահարկ շենքը (13 դասարանով և սրահով), որը կոչվել է նրանց վաղամեռիկ քրոջ՝ Թամարի անունով։ Այդ թվականից էլ սկսել է կոչվել Հայկազյան-Թամարյան։ 20-րդ դարի սկզբին Թավրիզի միակ միջնակարգ ուսումնական հաստատությունն էր։

Մխիթարյան միաբանություն. «Սփյուռքի հայկական կրթօջախները»

Վենետիկի Սուրբ Ղազար կղզու և Վիեննայի վանքի վանական դպրոցներից, որոնք հիմնականում պատրաստել են հոգևորականներ, Մխիթարյանները դպրոցներ են ունեցել այն բոլոր քաղաքներում, որտեղ մեծ թվով հայեր են ապրել։ Նրանց հիմնական գործունեություն է ծավալել 2 ուղղությամբ՝ կրոնական-կաթոլիկական և հայագիտական-բանասիրական։ Մխիթարյանները խոշոր դեր են կատարել հայ հին մատենագրության նմուշների հավաքման ու հրատարակման գործում։ Վենետիկի և Վիեննայի Մխիթարյանների վանքերում պահվում են 4000-ի չափ ձեռագրեր, տասնյակ հազարավոր հնագույն տպագրություններից մինչև մեր օրերում լույս տեսած հայերեն գրքեր: Աշխարհի տարբեր մասերում 1736 թվականից մինչ մեր օրերը գործել է շուրջ 100: 19-րդ դարը նշանավորվել նաև Մխիթարյանների գրական-գեղարվեստական գործունեությամբ։ Դրա հիմքն էր Մխիթար Սեբաստացու 1727 թ լույս տեսած «Տաղարան» ժողովածուն։ Դա կլասիցիզմի առաջին ամբողջական դրսևորումն էր հայ գրականության մեջ, որն իր գագաթնակետին հասավ 1858 թ.՝ արտացոլվելով Ա. Բագրատունու «Հայկ Դիւցազն»-ի մեջ։ Կլասիցիզմն արտացոլվել է նաև Ղ. Ինճիճյանի, Մ. Ջախջախյանի և այլոց ստեղծագործություններում։ Մխիթարյանների գործունեությունը նպաստել է նաև բնագիտության զարգացմանը։ «Բազմավեպ»-ի էջերում տպագրվում են մի շարք աշխատություններ, ինչպիսիք են «Սկզբունք բուսաբանության» (1846), «Տարերք բուսաբանության» (1883), Հ Քավտաջյանի «Տարերք կենդանաբանության» (1885), Ս. Երեմյանի «Նմույշ հայ կենդանաբանության» (1879) և այլն։ Նրանք խոշոր դեր են կատարել հայ հին մատենագրության նմուշների հավաքման ու հրատարակման գործում, թարգմանել են հունա-հռոմեական դասական գրականության և արևմտաեվրոպական գրականության լավագույն նմուշները։Մխիթարեան վարժարան։Վատիկանի Մխիթարյան միաբանություն1706 թվականին Մխիթարը Վենետիկի կառավարության օգնությամբ Մեթոնում սկսում է եկեղեցու շինարարությունը։ Միաբանությունը հիմնադրվել է 1717 թվականին սեպտեմբերի 8-ին, Վենետիկում՝ վանահայր Մխիթար Սեբաստացու կողմից։ 1723 թվականին ավարտվում են եկեղեցու վերանորոգման աշխատանքները։ 1749 թվականի ապրիլի 27-ին Մխիթարը մահացավ և թաղվեց Սուրբ Ղազար կղզու ավագ խորանի առջև։ Նրա գերեզմանը դարձավ ուխտատեղի։ 1749 թվականին լույս է տեսնում Մխիթար Սեբաստացու «Բառգիրք Հայկազեան Լեզուի» գործը։ Հայկական բառարանագիտության մեջ այն համարվում է առաջին լիարժեք հայերեն բառարանը։ 2002-2004 թվականներին Վենետիկի քաղաքային իշխանությունների աջակցությամբ վերանորոգվել են կղզու ափերը, շրջապատող պարիսպները, նավամատույցն ու հրապարակը։Վիեննայի Մխիթարյան միաբանությունՀայկական կաթոլիկ եկեղեցու Մխիթարյան միաբանության վանքը Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում է։ Գտնվում է քաղաքի կենտրոնից ոչ հեռու Նոյբաու շրջանում, վանքի անունով կոչված, Մխիթարիստների փողոցում։ 1773 թ. Մխիթարյան հայրերի մի մասը Սուրբ Ղազարից անջատվեց, վերաբնակվեց Տրիեստում և նոր վանք հիմնեց։ Վանքը հիմնվել է 1810 թ. և տեղավորվել էր կապուցիների կարգին պատկանող շինություններում։ 1837 թ. վանքը վերակառուցվել է, իսկ եկեղեցին իր ճարտարապետական համալիրով կառուցվել է 1874 թ.-ին։ Վանքի գրադարանում ավելի քան 2800 հայկական ձեռագրեր և ավելի քան 170 000 հնագույն ու ժամանակակից հայկական տպագիր գործեր են պահպանվում։ Գրադարանը կարող է հպարտանալ արևմտյան աշխարհում պահվող հայկական թերթերի և ամսագրերի ամենամեծ հավաքածուով։

Рубрика: Գրականություն 9

Գրականություն․ Վիլյամ Սարոյանի կենսագրությունը

Ծանոթացե՛ք Վիլյամ Սարոյանի կենսագրությանը։

Հարցեր

1. Վիլյամ Սարոյանը ո՞ր թվականիներին է գրել ՝ «Փոքրիկ երեխաներ», «Ողջույն քեզ, սեր», «Անունս Արամ է» և «Սիրելիս» ժողովածուները։

Վիլյամ Սարոյանը <<Փոքրիկ երեխաներ>>-ը գրել է 1937 թվականին, <<Ողջույն քեզ, սեր>>-ը 1938 թվականին, <<Անունս Արամ է>>-ն 1940 թվականին և <<Սիրելիս>> 1944 թվականին։

2. 2008-ին գրողի ծննդյան 100-ամյակի առթիվ Սարոյանի անունով ի՞նչ էր հայտարարվել։

 2008 թվականին գրողի ծննդյան 100-ամյակի առթիվ հայտարարվել էր «Սարոյանական տարի»:

3. Սարոյանի «Իմ սիրտը լեռներում է» և « Խաղողի այգի» դրամանները ո՞ր թվականին են բեմադրվել։

<<Իմ սիրտը լեռներում է>> և <<Խաղողի այգի>> դրամաները Հայաստանում առաջին անգամ բեմադրվել են 1961 և 1971 թվականներին։

4. Վիլյամ Սարոյանի հուշարձանը որտե՞ղ է գտնվում։

Վիլյամ Սարոյանի հուշարձանը գտնվում է Մոսկվոյան-Մաշտոց փողոցների միջև։

5. Ո՞ւմ են նվիրվել Վիլյամ Սարոյանի ժանրային գործերը։

1960 թվականին, երբ որ Սարոյանը վերադարձավ ԱՄՆ, գրել էր գլխավորապես հուշագրական ժանրի գործեր՝ նվիրված Բեռնարդ Շոուին, Թոմաս Էլիոթին, Ջոն Ստայնբեկին, Եղիշե Չարենցին և ուրիշներին: 

1.Պատմվածքից դուրս բեր այն հատվածը, որտեղ ներկայացվում է հեծանիվը վերցնելու պատճառը. արդարացվա՞ծ արարք է, ինչու՞:

Եվ քանի որ ինքն արդեն ուրիշ էր և իր արարքը ամենևին էլ սխալ չէր հասկացվի, նա
վերցրեց հեծանվակայանում սպասող բոլորովին նոր հեծանիվը և ողջ աշխարհի աչքի առաջ
նստեց ու սլացավ:

Իմ կարիքով դա արդարացված չէ, որովհետև այդպիսի պատճառով հեծանվային գողություն կատարել պետք չէ:

2.Պատմվածքից դուրս բեր այն հատվածը, որտեղ նշվում է հեծանիվը լիովին իրենը համարելու պատճառը. վերլուծիր այդ հանգամանքը:

Քանի որ տղան բոլորին ներկայացրել էր, որ այդ հեծանիվն իրենն է ու վերջում էլ վերանորոգեց այն, նա, արդեն հաստատ գիտեր, որ այդ հեծանիվն իրենն է:

3.Տարբերություն կա՞ Այքի արած գողության և իրենից արված գողության միջև (երկու պատասխանի դեպքում էլ ասածդ հիմնավորիր): Իրավունք ունե՞ր զայրանալու:

Տարբերություն չկա, իմ կարծիքով եթե հեծանիվը գողացված էր և այդ հեծանիվը նորից գողացան տարբերություն չկար, իսկ այքը չպետք է որ զայրանար, որովհետև այդ հեծանիվը միևնույն է նա գողացել էր և եթե նրանից գողանային նա ընդհակառակը պետք է հասկանար այն մարդու ցավը, որից այդ հեծանիվը գեղացաել էր:

Рубрика: Գրականություն 9

04.10.2022

1․ Գտի՛ր և ուղղի՛ր սխալ գործածված բառերն ու բառակապակցաթյունները և ուղղի՛ր:

Բացի աղջիկը (աղջկանից) բոլորն ուզում էին ուրիշ քաղաք տեղափոխվել: 

Սիրահարված եմ ձեր երկրի վրա (երկրին):

Հալվում, մաշվում էր հարազատ տան ու ընկերների կարոտով (կարոտից):

Կարոտում էր անգամ իրենց փողոցի ծառերը (ծառերին):

Ի՞նչ է նշանակում ընկերությունը (ընկերությանը) դավաճանել:

Խոսքը վերաբերվում է (վերաբերում է) քեզ ու քո ցանկություններին:

Ինչպե՞ս ես վերաբերում (վերաբերվում) նրանց:

Քույրս երրորդ դասարան է (դասարանում է)։

Բաժակը ձեռքն էր (ձեռքին էր), որ մտավ:

Մարսը աղքատ է ջրով (ջրից):

Շատ լավ է տիրապետում անգլերենը (անգլերենին):

Բացի դա (դրանից), ազատ ժամանակն ու արձակուրդն անցկացնում էր պրոֆեսորին ոչ սազական եղանակով:

Մուգ ակնոցներիդ (ակնոցիդ) պատճառով աչքերդ չեմ տեսնում:

Իմ մայրս (մայրը) խոստացել էր նվիրել ինձ նոր հեռախոս։

Իմ (Ինձ) համար դա կարևոր չէ։

2․ Տրված նախադասությունները բարդ դարձրո՛ւ։

Զբոսաշրջիկներ շատ են գնում Լոխ Նեսս լիճ: 

Զբոսաշրջիկները շատ են գնում այն լիճը, որի անունն  է Լոխ նեսս։

Նրանց անընդհատ հոսքը լճի ափերն աղտուրում է: 

Նրանք անընդհատ հոսում են և աղտուրում են լճի ափերը։

Աղբահավաք Էռնեստ էգլուգերն ամեն օր այնտեղից պահածոյատուփեր, շշեր ու թղթեր էր հավաքում: 

Մի աղբահավաք, ում անունը Էռնեստ Էգլուգերն էր,ամեն օր այնտեղից պահածոյատուփեր, շշեր և թղթեր էր հավաքում։

Հերթական պտույտի ժամանակ նա աղբի մեջ, հենց ջրի եզրին, նարնջագույն ծանր առարկա տեսավ։

Նա հերթական պտույտն էր կատարում այն ժամանակ, երբ աղբի մեջ, հենց ջրի եզրին, նարնջագույն ծանր առարկա տեսավ։

Այդ առարկան ռեգբիի գնդակ էր հիշեցնում: 

Դա մի առարկա էր, որը ռեգբիի գնդակն էր հիշեցնում։

էգլուզերը դա գլորելով` աղբարկղին հասցրեց ու մեջը գցեց:

Էգլուզերը գլորում էր դա, երբ աղբարկղին հասցրեց և մեջը գցեց։

3․ Տրված նախադաությունները պարզեցրու։

Երեկոյան, երբ աղբահավաքը լճափ եկավ, աղբարկղում միայն ձվի նարնջագույն կճեպն էր։

Երեկոյան աղբահավաքի լճափ գալու ժամանակ աղբարկղում միայն ձվի նարնջագույն կճեպն էր։

Ինչ-որ հետքեր աղբարկղից դեպի ջուրն էին ձգվում:

Հետո նա խոսում էր այն մասին, որ խոնավ ավազի վրա պարզորոշ տեսել էր եռամատ թաթի ու պոչի հետքերը: 

Հետո նա խոսում էր խոնավ ավազի վրա պարզորոշ տեսած եռամատ թաթի ու պոչի հետքերի մասին։

Դա հաստաում էր այն վարկածը, որ Լոխ Նեսսի «վիշապը» դինոզավրերի ցեղից է սերվել:  

Դա հաստատում էր Լոխ Նեսսի «վիշապը» դինոզավրերի ցեղից սերվելու վարկածը։

3․ Տրված տեքստերը փոխադրի՛ր` ընդհահուր վերնագիր և հետևություն գրելով:

Բ. Շատ վայրերում «որս» բառն ստացել է «սպանդ», «բնաջնջում» բառերին հավասար նշանակություն: Ուրիշ ի՞նչ անուն կարելի է տալ, օրինակ, 1954 թվականին Ֆրանսիայի Իզեր դեպարտամենտում տեղի ունեցած որսին, որին մասնակցում էին ոստիկանական հինգ բրիգադ, երեք հազար որսորդ ու մեկ ուղղաթիռ: Եվ դա կազմակերպվել էր մեկ էգ գայլի ու նրա երկու ձագերի դեմ:

Ա. Վերջին հինգ հագար տարիների ընթացքում մարդկությունը ստեղծել ու կառուցել է արվեստի շատ գործեր: Դրանցից ո՞րն են համարում հրաշալիք: Հավանաբար այն, ինչը մտահղացման և կատարման տեսակետից նշանակալից ու նույնիսկ եզակի է այն կերտող ժողովրդի մշակույթում և, միաժամանակ արժեքավոր է Երկրագնդի ողջ բնակչության պատմության և մշակույթի համար: Բայց նույնիսկ այդքան խիստ չափանիշները հնարավորություն չեն տալիս մարդկային մշակույթի բոլոր հիասքանչ հուշարձանների պատմությունն ու նկարագրությունը մի գրքում ընդգրկելու համար:

Ես այս տեքստից հասկացա, թե ինչքան է զարգացել մարդկությունը այս մի քանի հազարամյակների ընթացքում։ Ստեղծվել են հազարավոր արվեստի գործեր՝ հուշարձաններ, որոնք շատ կարևոր են մարդկության համար։

1800 տարում երկրի երեսից վերացել է կաթնասուն կենդանիների 33 ձև, իսկ ընդամենը հարյուր հիսուն տարում` յոթանասուներեք: Եթե կենդանիների ոչնչացումն այդքան արագ ընթանա նաև հետագայում, մենք շուտով մենակ կմնանք աշխարհում: Այդ վտանգը միանգամայն իրական է:

Շատ տեղերում «որս» բառը ստացել է մի քանի անվանում՝ «սպանդ» և «բնաջնջում»։ Կարելի է նաև ուրիշ ձև անվանել։ 1954 թվականին Ֆրանսիայի դեպարտամնտներից մեկում տեղի էր ունեցել որս, որին մասնկացում էին ոստիկանական մի քանի բրիգադ, երեք հազար որսորդ ու մեկ ուղղաթիռ։ Այն կազմակերպվել էր մեկ էգ գայլի ու նրա երկու ձագերի դեմ։ 1800 տարվա ընթացքում երկրից վարեցել է կաթնասուն կենդանիների 33 ձև, և ընդամենը հարյուր հիսուն տարում՝ յոթանասուներեք։ Վտանգն այն է, որ եթե կենդանիների ոչնչացումը շարունակվի այդպես արագ ընթանալ, հետագայում մենք աշխարհում կմնանք մենակ։

Տեքստից հասկացա, որ ինչքան հնարավոր է պետք է քիչ զբաղվել որսորդությամբ։ Այն հասցնում է մեծ վտանգների։ Դրա պատճառով կենդանի աշխարհը վերանում է և աշխարհում մնում ենք մենակ։

4․ Տրված նախադասությունը ձևաբանական և շարահյուսական վերլուծության ենթարկիր․

Քանի որ մենք մենակ էինք, ես հեշտությամբ հասկացա, որ աշխատանքը ինձ է հասնելու։

Ձևաբանական վերլուծություն ՝

Քանի որ — ստորադասական շաղկապ

Մենք — անձնական դերանուն

Մենակ — ձևի մակբայ

Ես — անձնական դերանուն

Հեշտությամբշ— ձևի մակբայ

Հասկացա — ժխտական դերբայ, անկախ ձև

Որ — ստորադասական շաղկապ

Աշխատանքը — գոյական, հասարակ, թանձրացական, ոչ անձ, եզակի, որոշյալ, ուղղական հոլով, արտաքին ի հոլովում

Ինձ — անձնական դերանուն

Հասնելու — ապակատար դերբայ, կախյալ ձև

Շարահյուսական վերլուծություն

Մենք — ենթակա

Մենակ էինք — բաղադրյալ ստորոգյալ

Ես — ենթակա

Հեշտությամբ — ձևի պարագա

Հասկացա — ստորոգյալ

Աշխատանքը — ենթակա

Ինձ — հանգման անուղղակի խնդիր

Հասնելու — ստորոգյալ